Երբեմն քնելուց առաջ կարելի է Պաոլո Կոելյոյի ստեղծագործություններից մի քանիսը կարդալ կամ պարզապես ընթերցել նրա գրքերից հետեւյալ մեջբերումները:
«Երբ սիրում ենք, միշտ ձգտում ենք ավելի լավը դառնալ: Երբ ձգտում ենք ավելի լավը դառնալ, մեր շուրջն ամեն ինչ նույնպես լավն է դառնում»,- «Ալքիմիկոս»
«Եթե պետք է ցավ լինի, թող արագորեն գա: Որովհետեւ ես մի ամբողջ կյանք ունեմ, եւ պետք է այն հնարավորինս լավ ապրեմ»,- «Ռիո Պյեդրոյի ափին ես նստեցի եւ արտասվեցի»
«Սպասելը ցավոտ է: Մոռանալը ցավոտ է: Բայց չիմանալ՝ ինչ անել, վատագույնն է բոլոր տառապանքներից»,- «Ռիո Պյեդրոյի ափին ես նստեցի եւ արտասվեցի»
«Եթե քայլես միայն արեւոտ օրերին, երբեք չես հասնի նպատակակետիդ»,- «Անվերնագիր»
«Ամենապարզ բաները նույն ամենաարտասովոր բաներն են, եւ միայն իմաստունը կարող է տեսնել դրանք»,- «Ալքիմիկոս»
«Միայնությունը մեզ սովորեցրեց՝ ինչպես ապրել այլ մարդկանց հետ: Զայրույթը մեզ ցույց տվեց խաղաղության հավերժ արժեքը: Ձանձրույթն ընդգծեց արկածների կարեւորությունը: Լռությունը սովորեցրեց մեզ պատասխանատվությամբ գործածել բառը: Հոգնությունը մեզ սովորեցրեց հասկանալ առույգության արժեքը: Հիվանդությունը՝ ընդգծել առողջության օրհնությունը: Կրակը՝ հասկանալ ջրի արժեքը: Հողը՝ հասկանալ օդի արժեքը: Մահը՝ կյանքի արժեքը»,- «Լույսի մարտիկի գիրքը»
«Մի՛ տրվիր վախերիդ: Հակառակ դեպքում չես կարողանա խոսել սրտիդ հետ»,-«Ալքիմիկոս»
«Ես կարող եմ ընտրել՝ լինել կա՛մ աշխարհի զոհը, կա՛մ գանձ որոնող ճամփորդ: Հարցն այն է, թե ինչպես եմ նայում իմ կյանքին»,- «11 րոպե»
«Երազանքներն իրականացնելու հնարավորությունն է կյանքը հետաքրքիր դարձնում»,-«Ալքիմիկոս»
«Բոլորս էլ ապրում ենք սեփական աշխարհում: Բայց եթե նայեք աստղային երկնքին, կտեսնեք, որ տարբեր աշխարհները տարբեր համաստեղությունների, արեգակնային համակարգերի եւ գալակտիկաների մեջ են հավաքվում»,- «Վերոնիկան որոշում է մեռնել»
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում