Common & Ground-ում կայացավ Ռուսլան Սաղաբալյանի «Քաղաքի խենթը» նոր գրքի շնորհանդեսը։ Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ:
Հինգշաբթի, երևանյան մթնշաղ, ամանորի եռուզեռի նախօրեին անցնելով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողքով, հայտնվում եմ շրջանաձև սանդղավանդով բակում, աստիճաններն ինձ տանում են դեպի գրքերի սրահ, որ լի է մարդկանցով։ Շնորհանդեսին հավաքվել էին գրողի ընկերներն ու հարազատները, փոքր տարածքը հազիվ էր տեղավորել գրողի բոլոր երկրպագուներին։ Ինձ դիմավորում են լուսաշղթայի մեղմ լույսը, հյուրերի աղոտ պատկերները և գրքերի շարքերի միջև կախված՝ գրողի անձնական լուսանկարները:

Գիտակ շրջանակներում գրողը ներկայացման կարիք չունի։ Արձակագիր, հրապարակախոս և կինոդրամատուրգ՝ հայտնի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։
Միջոցառման ծրագիրը ներառում էր Սաղաբալյանի սցենարով երկու մուլտիպլիկացիոն ֆիլմի դիտում, նոր գրքի քննարկում, ինքնագրերի բաժանում, որը դարձավ երեկոյի առանցքային իրադարձությունը, և ֆուրշետ:
Ռուսլան Սաղաբալյանը Ժուռնալիստների միության, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միության անդամ է, իսկ հիմա նաև անդամ «քաղաքային խենթերի» ակումբի, որին հանդիսավորությամբ անդամագրվեցին երեկոյի բոլոր մասնակիցները։

Սաղաբալյանի մտերիմների, այլ գրողների և գրաքննադատների ելույթներից հետո վերջապես հանդիսատեսի առաջ է կանգնում մի բարձրահասակ տղամարդ՝ մանդարինի գույնի ժիլետով․ թերեւ այն կենսուրախության մոտիվներով, որով լի են հեղինակը և նրա ստեղծագործությունները։ Ողջույնի և շնորհակալական ելույթներին հաջորդում են կատակները և զրույցները փիլիսոփայության մասին։
Սաղաբալյանի նոր գիրքը էսսեների հավաքածու է սիրո, քաղաքի, կոսմոպոլիտության, կանանց, ազգային ավանդույթների և այն ամենի մասին, ինչի մասին կարելի է գրել և ոգեշնչվել:

Սաղաբալյանի գրչին ծանոթները նշեցին, որ արձակագիրը շատ նրբորեն է զգում կնոջ հոգու էությունը՝ ինչպես ոչ ոք հասկանալով նրա բոլոր քմահաճույքները: Գրողի մտերիմները բարձրաձայն կարդացին իրենց սիրելի հատվածները նոր գրքից։
Համեստորեն լսելով բոլոր բանախոսներին՝ Սաղաբալյանը խոսեց կարճ. «Ամեն ինչի մասին կարելի է խոսել, արվեստում չկան թեմաներ, որոնց մասին խոսել չի կարելի»,- ասաց արձակագիրը։

Մտածելով սովորական շրջանակների սահմաններից դուրս, չվախենալով քննադատել ու հեգնել ազգային առանձնահատկությունները՝ գրողն իր նոր գրքով ընթերցողին հնարավորություն է տալիս կողքից նայել իրեն և սովորել ծիծաղել իր վրա։ Գիրքը լի է ռոմանտիզմով, հումորով և անունների ու իրադարձությունների անվերջ հիշատակումներով։ Երեկոյին հավաքվածները մի քանի անգամ ընդգծեցին, որ իրենք ամենևին էլ հիմար չեն, բայց նույնիսկ իրենք հեղինակի գրքում եղած անունների, անվանումների և այլ մետատեքստի միայն փոքր մասն են հասկանում և գիտեն։
Ինչ-որ մեկն ասաց, որ Ռուսլան Սաղաբալյանը հավասարապես փայլուն է եւ որպես լրագրող, եւ որպես գրող, և որպես սցենարիստ։ Եվ գրողի հետ հանդիպելուց հետո ավելի ես համոզվում դրանում։

Երկրպագուների բազմության միջով անցնելով՝ ես ցածրաձայն խնդրում եմ գրողին թույլ տալ լուսանկարել իրեն: Հազիվ հասցնելով ներկայանալ և լուսանկարելով, ես առաջ եմ թողնում համառ ձեռքերի շարանը, որոնք ձգվում են ինքնագիր ստանալու և հետևում եմ, թե ինչպես է Սաղաբալյանը իր բարեմաղթանքները ստորագրում մանր ձեռագրով: Մենք ժպիտներ ենք փոխանակում, և ես հրաժեշտ եմ տալիս այն գիտակցմամբ, որ Ռուսլանի գրքերը, եթե ոչ միշտ են սիրո մասին, ապա անպայման գրված են սիրով:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն