Մենք ձեզ արդեն հայտնել ենք, որ «Дом 2»-ի հերթական աստղը նախկինում էսկորտ ծառայությունում է աշխատել։ Սկանդալային ռուսական նախագծի հայտնի մասնակիցներից մեկը՝ Մարգո Օվսյաննիկովան, թեստ է անցել ստի դետեկտորով, ու պարզվել է, որ նա նախկինում իրոք զբաղվել է էսկորտ ծառայություններ մատուցելով։ Ըստ դետեկտորի՝ գեղեցկուհին փողի դիմաց էր սեքսով զբաղվում։

Հենց այդ միջոցներով էլ նա գնել էր իր բնակարանն ու մեքենան, նաև մի շարք կոսմետոլոգիական պրոցեդուրաներ արել։ Երբ բացահայտվել են նոր տվյալները, Մարգոն ամեն ինչ խոստովանել է ու ասել, որ, անկախ ամեն ինչից, ուզում է շարունակել հարաբերությունները շոուի մասնակից Սայմոն Մարդանշինի հետ։ Սակայն Մարդանշինը պատրաստ չէ մնալ Օվսյաննիկովայի հետ։

Ռեալիթի շոու մասնակիցը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ իր սիրեցյալ Մարգո Օվսյաննիկովան նախկինում էսկորտում է աշխատել։ Տղամարդը զայրացել է ու աղջկան մեղադրել երեսպաշտության ու ստի մեջ։
«Դետեկտորից հետո ես նրանից լրիվ հիասթափվեցի։ Հավանաբար խնդիրը ոչ միայն նրա անցյալն է, այլև այն, թե որքան երեսպաշտորեն էր նա դիմակ կրում ու ձևանում։ Նա միշտ ասում էր, որ ես լսում եմ բոլորին, իսկ իրեն չեմ հավատում։ Այդ պահին ես հավատացի նրան ու մտածեցի, որ եթե պարզվի, որ դա սուտ է, ուրեմն պետք է վերջ տալ բոլոր այդ լուրերին։ Իսկ արդյունքում․․․ Կատարյալ երեսպաշտություն, սուտ, ինչպիսին ես վաղուց չէի տեսել»,- մեջբերում է զայրացած Սայմոնին «Дом-2Life» պարբերականը։

«Ինչպես միշտ ես թաքցնում եմ իմ իսկական զգացմունքները, ժպտում եմ ձեզ, ես այդպիսին եմ։ Փորձում եմ լինել ուժեղ, իսկ հոգում այնքան թույլ եմ ես հիմա։ Բայց դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում իմ հոգում։ Ու ինչ բարդ է ինձ համար։
Այո, դա եղել է իմ կյանքում ու այնքան ցավալի է, որ իմ ամենամտերիմ մարդն այդպես է արձագանքել ու չի աջակցել ինձ այս բարդ պահին․․․Մինչդեռ ասում էր, որ ընդունում է ինձ», - իր հերթին հայտնել է աղջիկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»