Տղամարդիկ, երբ կինը զգում է, որ սիրտը «լցված է», եւ դուք այդ պահին որոշում եք ասել հետեւյալ արտահայտություններից մեկը, դուք պարզապես վերջնականապես հունից հանում եք նրան .
1. «Լիցքաթափվի՛ր»
Ինչ նկատի ունի տղամարդը. «Սիրելիս, այդքան մի մտահոգվիր, դա այդքան էլ մեծ խնդիր չէ»:
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու ի՞նչ է, խելքդ թռցրե՞լ ես»։
Ինչու չարժե օգտագործել այս արտահայտությունը: Որովհետեւ նշանակություն չունի, թե որքան անկեղծ եք դուք, այդ արտահայտությունը կրակի մեջ յուղ լցնելու ամենաարագ ձեւն է:
Հոմանիշ՝ «Խորը շունչ քաշի՛ր»:
2. «Դու գժվել ես»
Ինչ նկատի ունի տղամարդը. «Դու քեզ անտրամաբանական ու անսովոր ես պահում»:
Ինչպես է կինը հասկանում դա. «Քո ասածը ամենամեծ հիմարությունն է, որը ես երբեւէ լսել եմ: Քո ոչ մի փաստարկում ոչ մի կաթիլ ողջամտություն չկա: Դրանից հետո այս սենյակում բոլորը կհիմարանան: Գուցե Աստված կների քեզ»
Ինչո՞ւ չպետք է ասեք նման արտահայտություն: Կինը գժի տպավորություն չի թողնի, քանի դեռ դուք նրան այդ մասին չասեք:
Հոմանիշներ՝ «Քո խոսքերն անտրամաբանական են»:
3. «Իմ նախկինը երբեք նման բան չէր անում»
Ինչ նկատի ունի տղամարդը «Նա, ումից ես բաժանվել եմ, նման մտքեր անգամ չի ունեցել»:
Իսկ ինչպես է կինը հասկանում. «Նա ինձ ատում է, նա ուզում է լքել ինձ»:
Ինչու պետք չէ օգտագործել այդ արտահայտությունը: Սա ամենավիրավորական հարվածն է, երբեք այդպես մի արեք:
Հոմանիշներ՝ « Ես ապշած եմ», «Ես ցնցված եմ»:
4. «Կարեւոր չէ»
Ինչ է ուզում ասել տղամարդը. «Ես հանձնվում եմ, դու հաղթեցիր»:
Իսկ ինչպես է հասկանում կինը. «Ես մտադիր չեմ քեզ վրա ժամանակ վատնել»:
Ինչու չարժե օգտագործել նման արտահայտություն: Մենք չենք հավատում, որ ձեզ համար իրոք կարեւոր չէ:
Հոմանիշներ՝ «Շատ լավ», «Ամեն ինչ լավ է»:
5. «Ես գիժ չեմ»
Ինչ է ուզում դրանով ասել տղամարդը. «Ես գիժ չեմ, ու վերջ»։
Իսկ ինչպես է կինը նրան հասկանում. «Ես սարսափելի հարբած եմ, իսկ դու չես ուզում լսել, թե ինչ է կատարվում իմ հոգում»:
Ինչու պետք չէ ասել նման բան. մենք գիտենք, որ դուք հարբած եք, եթե նույնիսկ դուք չգիտեք այդ մասին։
Հոմանիշներ՝ «Ամեն ինչ կարգին է», «Երդվում եմ՝ ամեն ինչ լավ է»։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում