Մետալ ոճի երկրպագուների համար իսկական տոն է այսօր։ The Local պարբերականի փոխանցմամբ՝ Metallica հայտնի խումբը դարձել է Polar Music Prize միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր, որը նաեւ անվանում են «Երաժշտության ասպարեզի Նոբելյան մրցանակաբաշխություն»։ Metallica-ն մետալ ոճի առաջին ռոք խումբն է, որը արժանացել է նման մրցանակի։
«Խումբը սիրում են ամբողջ աշխարհում, դրա ավանդը ռոք երաժշտության զարգացման մեջ պարզապես անգնահատելի է»,- հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 14-ին՝ Ստոկհոլմում։ Միջոցառմանը ներկա կգտնվեն շվեդական թագավորական ընտանիքի անդամները։
Մրցանակ է շնորհվել նաեւ Աֆղանստանի երաժշտության ազգային ինստիտուտին ու դրա հիմնադիր Ահմադ Սարմաստին։
Նախկին դափնեկիրներից են Փոլ Մակքարթնին, Չակ Բերին, Բի Բի Քինգը։ Մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1989-ին՝ ABBA խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար