«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Շավո Օդաջյանը՝ ծնողներին դեմ գնալով երաժիշտ դառնալու, SOAD-ի դժվարությունների ու մարիխուանայի արտադրությամբ զբաղվող իր ընկերության մասին

19:30, 20 ապրիլի

Here Weed Go! փոթքասթի հոբելյանական թողարկման շրջանակում հաղորդավար Էդդի Սելայան հյուրընկալել էր System of a Down հայտնի ռոք խմբի անդամ, ամերիկահայ երաժիշտ Շավո Օդաջյանին։ Աշխարհահռչակ բասիստը խոսել է Լոս Անջելես տեղափոխվելու շրջանից, երաժշտության հանդեպ իր հետաքրքրությունից, System of a Down-ի ու հայտնիության, ինչպես նաեւ իր՝ 22Red ընկերության մասին, որը զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ։ 

Օդաջյանը պատմել է, որ երբ ընտանիքը որոշել է տեղափոխվել Սովետական Միությունից, ինքն ընդամենը 11 տարեկան էր։ Իր համար դժվար է եղել այն առումով, որ անգլերեն բացարձակ չի իմացել։ Ծնողներն այդ շրջանում ռուսական ձայնագրություններ են ունեցել։ Լսել է հենց այդ երաժշտությունը, բայց հասկացել է, որ ցանկանում է երաժիշտ դառնալ, երբ առաջին անգամ լսել է Kiss խմբին։



«Ես լսում էի այն, ինչ կար տանը ու փորձում այդ ամենից լավագույնը քաղել։ Անգլերեն չգիտեի, իմ կրթությունը, կարելի է ասել, սկսվեց Հոլիվուդում։ Սկսեցի ուսումնասիրել նաեւ տարբեր ազգություններն ու նրանց մշակույթները։ Ինձ շատ գրավեց լատինաամերկյան մշակույթը, այն ինձ հարազատ է մինչ օրս, քանի որ կարծում եմ՝ հայկականի հետ ունի որոշ ընդհանրություններ»։

Ռոքի ապագա աստղը 12 տարեկանում արդեն լսում էր ծանր մետալ, ու հստակ որոշել էր, որ ցանկանում էր զբաղվել հենց այդ երաժշտությամբ, սակայն ծնողներն այնքան էլ չէին աջակցում նրա գաղափարին,-«Դե, նրանք չէին ուզում, որ ես «սոված արտիստ» դառնայի,-հիշում է Օդաջյանը,-բայց ես լավ բանակցող եմ (ծիծաղում է)։ Միշտ ասում էի նրանց, որ սա է իմ ճանապարհը։ Ի վերջո, տատիկս ինձ կիթառ նվիրեց, որից հետո ես դրա հետ ժամեր էի անցկացնում իմ սենյակում։ Կարդում էի ռոքի աստղերի մաին ամսագրերը եւ ինքնուրույն սովորում էի այդ ամենից։ Շատ ջանք չէի թափում․ ինձ դա, պարզապես, դուր էր գալիս։ Ես ցանկանում էի դառնալ ռոք աստղ։ Հետո արդեն սկսեցի ինքս գրել երգեր, ու հասկացա, որ ինձ մոտ վատ չի ստացվում»։

Օդաջյանը պատմել է նաեւ SOAD-ի երկար ու դժվար ճանապարհից։ 

«Մենք, իսկապես, տարբերվում էինք, ու ես շատ էի ցանկանում մեր խումբը ճանաչելի դարձնել աշխարհում, ու այնպես էր պատահում, որ մեր համերգներին շատ լեյբլներ էին գալիս, բայց նրանցից ոչ ոք մեզ չէր ընտրում համագործակցության համար։ Այդպիսի պահերին մտածում էի՝ «լավ, ո՞րն է մեր խնդիրը»։ Բայց մենք շարունակում էինք աշխատել, կոտրել ժանրային էլեմենտներն, ու մի օր մեզ ընտրեցին․․․»։

Ռոք աստղն այսօր ունի իր բրենդը, որը զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ։ Նա շեշտում է, որ իր համար կարեւորագույն գործոնը որակն է։ Այդ բիզնեսով Օդաջյանը սկսել է զբաղվել, երբ Կալիֆորնիայում օրինական է դարձել մարիխուանա ծխելը։ Սակայն երաժիշտը սկզբունքորեն որոշել է իր անունը չտալ բրենդին։ 

«Երբ մարիխուանայի օգտագործումը Կալիֆորնիայում օրինական դարձավ, շատերը հարցնում էին, թե ինչու չեմ բացում իմ բրենդային ընկերությունը, բայց ես սկզբում ասում էի՝ ես արտիստ եմ, ով սիրում է ծխել մարիխուանա, բայց ես չէի ցանկանում, որ իմ անունը լիներ նման արտադրանքի վրա։ Շատ արտիստներ կան, ովքեր, երբ որեւէ բիզնես են սկսում, իրենց անունն են դնում դրա վրա, բայց դա ինձ դուր չի գալիս։ Այդպիսով որոշեցի այլ անուն ընտրել։ 22-ն իմ ծննդյան օրն է, ես եւ կինս էլ նշում էինք մեր ամունության 22-ամյակը, բացի այդ՝ ես 22 տարեկան էի, երբ System-ը կազմավորվեց։ 22-ն ինձ համար խորհրդանշական թիվ է։ Իսկ ինչո՞ւ Red, քանի որ երբ փակում եմ աչքերս ինչ-որ բան մտածելու համար, կարմիր գույն եմ տեսնում։ Այդպես էլ ծնվեց բրենդի անվանումը»,-պատմել է երաժիշտը։ 

Հարցին, արդյոք, ինքը դեռահասության տարիքի՞ց է սկսել ծխել, Օդաջյանը բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ իր առաջին փորձը եղել է շատ ավելի ուշ, երբ աշխատում էր Soil բենդում։ 

Լուսանկարը՝ KEVIN WINTER/GETTY IMAGES


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել