Անդրանիկ Ալեքսանյանի անունը կապելով Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգը չեղյալ հայտարարելու հետ՝ ինչ-որ մեկը ցանկանում է «սեպ խրել» Անդրանիկի եւ Բեդրոս Կիրկորովի հարաբերություններում: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անդրանիկի մայրը՝ Լյուդմիլա Ալեքսանյանը: «Մենք աշխատում ենք ինքնուրույն, Բեդրոս Կիրկորովը չի օգնում Անդրանիկի «առաջխաղացմանը», պարզապես Անդրանիկը Բեդրոս Կիրկորովի հետ ելույթ է ունեցել մի քանի համերգների ժամանակ: Երեխան ինքնուրույն է առաջ ընթանում, մեզ հրավիրում են համերգների, մենք գնում եւ ելույթ ենք ունենում»,-նշել է Լյուդմիլա Ալեքսանյանը:
Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Ֆիլիպ Կիրկորովին թույլ չեն տվել համերգ տալ Բաքվում, որովհետեւ Բեդրոս Կիրկորովն օգնում է Անդրանիկ Ալեքսանյանին, տղայի մայրն ասել է, որ դեռեւս այս տարվա օգոստոսից հոդվածներ են հրապարակվում, որոնց նպատակն իրենց Բեդրոս Կիրկորովի հետ կռվացնելն է: «Այդ մարդը մեզ ոչ մի վատ բան չի արել: Ժամանակ առ ժամանակ մենք զանգահարում ենք միմյանց, բայց շատ հազվադեպ: Ի՞նչ կապ ունի իմ որդին Ֆիլիպ Կիրկորովի հետ: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Բաքուն այդպես արձագանքում: Մենք շատ ադրբեջանցի ընկերներ ունենք: Առավել եւս Անդրանիկը զտարյուն հայ չէ: Նա ապրում է Ուկրաինայում եւ ոչ մի օր չի ապրել Հայաստանում: Երեխան ծնվել է Ուկրաինայում եւ այդ երկրի քաղաքացի է: Ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Անդրանիկը»,-ընդգծել է տղայի մայրը:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել, քանի որ Ադրբեջանում սվիններով են ընդունել այն փաստը, որ նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը որոշել է օգնել 13-ամյա հայաստանցի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրոկորվի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց եւ տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը:
Ֆիլիպը չի կարողացել վիրավորել հորը եւ արգելել նրան աջակցել երիտասարդ հաշմանդամ երգչին եւ կտրականապես հերքել է նման պայմանները:
Ինքը՝ Ֆիլիպը խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից. «Ես շատ ցավում եմ, որ ինձնից չկախված պատճառներով համերգները, որոնց սպասում են Բաքվի իմ երկրպագուները, տեղի չեն ունենա»:
Ինչպես հայտնել է NEWS.am STYLE-ը, ավելի վաղ համերգի կազմակերպիչները որպես Կիրկորովի համերգի չեղյալ համարելու պատճառ էին նշել «տեխնիկական խնդիրները»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)