Երգչուհի Արեւիկ Գրիգորյանի եւ նրա պրոդյուսեր Վիգեն Թանաշյանի համատեղ ուժերով վերջերս Երեւանում եւ Գյումրիում երկու մեծ համերգ կայացավ՝ նվիրված ռուս մեծագույն կոմպոզիտոր Ս.Ռախմանինովի 140-ամյակին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Քանի որ հայ հանդիսատեսը գրեթե ոչինչ չգիտի նրանց մասին, NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել Արեւիկի եւ Վիգենի հետ:
Ինչպե՞ս սկսվեց Ձեր եւ Արեւիկի համագործակցությունը:
Վիգեն - Մեր համագործակցությունը սկսվեց այն պահից, երբ ես առաջին անգամ Բեյրութում դիտեցի «Անուշ» օպերայի տեսասկավառակը, որտեղ Արեւիկը կատարում էր Անուշի դերերգը: Ինձ գրավեց նրա ձայնն ու հոգեթով կատարումը: Նրա բարձր կատարողականությունը եւ արտիստականությունն ինձ հրապուրեցին, եւ ես անմիջապես կապ հաստատեցի Արեւիկի հետ: Կարճ ժամանակի ընթացքում կարողացանք ընդհանուր հայտարարի գալ, եւ հիմա ուրախ եմ, որ աշխատում ենք միասին: Մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում միայն հաղթանակներ ենք ունեցել եւ այդպես կշարունակենք: Մեր համատեղ գործունեությունն ընթանում է շատ հաշտ ու ջերմ, Արեւիկը բացառիկ անձնավորություն է, ով նախ համբերատար է եւ պայքարող, որն ամեն կերպ օգնում է մեր աշխատանքին:
Որքան գիտեմ, դուք ամեն տեղ ներկայանում եք համատեղ: Իսկ համերգների երգացանկն ո՞վ է որոշում:
Այն ամենը, ինչ կապված է մեր աշխատանքի եւ հատկապես համերգների երգացանկի հետ, ընտրում ենք միասին: Եվ, հավատացնում ենք, մեր հաղթանակի պատճառը մշտական միացյալ աշխատանքն է:
Արեւիկ, Ձեր մայրը նույնպես արվեստի աշխարհից է: Նա՞ է օգնել մասնագիտության ընտրության հարցում:
Իրավացի եք, մայրս երկար տարիների բեմական փորձ ունի եւ իմանալով բեմական կյանքի բարդությունն ու դժվարությունը, չէր ցանկանում, որ ես նույն ճանապարհով անցնեմ: Նրա ցանկությունն էր, որ իրավաբան կամ բժիշկ դառնամ: Բայց ես արդեն կատարել էի ընտրությունս. ընտրել էի բեմն ու երաժշտությունը:
Ի՞նչ մրցանակներ ունեք:
Արեւիկ - 2007-ին դարձել եմ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 10-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների հանրապետական փառատոնի դափնեկիր եւ ոսկե մեդալակիր: Արժանացել եմ մի շարք պատվոգրերի Գյումրիի քաղաքապետի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից, 2012 թվականին Լոռու մարզպետարանի կողմից պատվոգրի եմ արժանացել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի 100-ամյակի առիթով բեմադրությունում Անուշի դերակատարման համար:
Իսկ ո՞րն է Ձեր երազած մրցանակը:
Արեւիկ - Յուրաքանչյուր արվեստագետ երջանիկ է, երբ բեմում ցանկալի ու լսելի է, մրցանակն ինձ համար էական նշանակություն չունի: Արվեստագետի լավագույն մրցանակը ժողովրդի գնահատականն է:
Վիգեն, որքան էլ ամեն ինչ համատեղ որոշեք, միեւնույն է, ամենուր առաջին հերթին փայլում է Արեւիկի անունը: Դա ի՞նչ զգացողություններ է առաջացնում:
Վիգեն - Քանի որ աշխատանքը միասնական է, Արեւիկի հաղթանակը նաեւ իմ հաղթանակն է: Հպարտ եմ, որ իմ աշխատանքով նա կարող է բեմում մեր անունը բարձրացնել: Եվ բնական է, որ Արեւիկի անունն է փայլում, քանի որ հանդիսատեսի անմիջական կապը երգչուհու հետ է: Իսկ զգացողությունս միայն հպարտությունն է, քանզի նրա յուրաքանչյուր ելույթից հետո ավելի վստահ եմ դառնում ճիշտ ընտրության հարցում: Ես Արեւիկին տեսնում եմ ավելի մեծ բեմերում:
Առաջիկա ի՞նչ ծրագրեր կան:
Բազմաթիվ ծրագրեր ունենք՝ համերգային եւ աշխատանքային, Հայաստանում եւ արտերկրում: Ներկայում պատրաստվում ենք մեծ մենահամերգի, որը կկայանա Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, հուլիսի 3-ին: Աշխատում ենք նաեւ կայքէջի եւ առաջին ձայնասկավառակի ստեղծման ուղղությամբ:
Պատրաստեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում