Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել:
Հաղորդավարուհին լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Երբ նախագահական նստավայրի մուտքի մոտ տեսա Աննա Արտյոմովնայիս, հասկացա, որ հուզմունքս քառապատկվելու է: Պատիվ ունեցա ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվելու Երախտագիտության մեդալով։ Իմ Հեքեքյան Աննայի, իմ կոլեգաների, ավագ ընկերների ու գործընկերների հետ միասին պագևատրվելը մեծագույն հաճույք էր ու պատիվ։ Ներկա էին բացառիկ կանայք, յուրաքանչյուրը իր ոլորտում առաջատար, աշխատող ու լիարժեք։ Երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի հույզեր կունենամ, բայց հավատացեք, երբ գլուխդ կախ քեզ համար ուղղակի անում ես գործդ, աշխատում քո մասնագիտությամբ, և այսպիսի նախատոնական անակնկալ ես ստանում, հուզմունքդ անչափելի է դառնում։ Մանավանդ, երբ գնահատվում ես քո սիրելի դասախոսի և կոլեգաների հետ միասին։
Յոթ երեխա ունեցող 2 կին կար, երիտասարդ, գեղեցիկ ու անսահման բարի կանայք էին՝ Մայրեր, ամենից հուզիչն ինձ համար նրանց պարգևն էր։ Մայր լինելն ամենաբարդ գործն է, ու շատ հուզիչ էր, որ գնահատվել էր հենց դա, թող Նրանց կրծքին փայլող մեդալը ուրախություն և հպարտություն պարգևի նրանց 7 զավակներին ու մտերիմներին։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, հաճելի շփման և այսօր կանանց լիարժեք դերակատարության կարևորության համար բարձրացրած հարցերի համար, շնորհակալ եմ ներկա բոլոր կանաց՝ Առաջին տիկնոջ գլխավորությամբ,որն ընտանեկան ջերմությամբ էր մեզ դիմավորել, և առավել ևս խորագույն շնորհակալությունս այն հանդիսատեսին, հեռուստադիտողին, ընթերցողին կամ քննադատողին, որոնց շնորհիվ ես գոյություն ունեմ առհասարակ։
Իմ կյանքի ԲՈԼՈՐ շնորհակալություններս ՄԱՅՐԻԿԻՍ։ Իմ կյանքի բոլոր պագևները՝ ՄԱՅՐԻԿԻՍ։ Մեծագույն պարգևը Սերն է։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների