Հայկական ծագումով ամերիկյան դերասան Հրաչ Թիթիզյանը, ով խաղում է Բրոդվեյում եւ նկարահանվում հոլիվուդյան ֆիլմերում ու բարձր վարկանիշ ունեցող սերիալներում, ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում: NEWS.am STYLE-ին հաջողվեց դերասանի հետ զրուցել նրա հայկական արմատների, դերերի եւ ապագայի ծրագրերի մասին:
Դուք խաղացել եք Բրոդվեյում եւ նկարահանվել ֆիլմերում, որոնք ժամանակին մի շարք պարգեւներ են ստացել: Ո՞րն եք նախընտրում, Բրոդվեյը, թե՝ Հոլիվուդը:
Ես նախընտրում եմ ֆիլմերը, քանի որ դրանցում նկարահանվելն ավելի դյուրին է: Նախապես պատրաստվում եմ, հետո գալիս եմ նկարահանումների, փորձ անում եւ նկարահանվում: Պատրաստ է: Թատրոնում ներկայացումից առաջ շաբաթներ շարունակ փորձեր ես անում: Հետո ամեն ինչ կրկնվում է, մի քանի ամիս շարունակ խաղում ես միեւնույն ներկայացման մեջ: Դա ձանձրացնում է: Համենայն դեպս՝ ինձ:
Դուք նկարահանվել եք Homeland սերիալում, որն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի: Երրորդ սեզոնում Ձեր հերոսը՝ Դենի Գալվեզը, հանդես կգա՞:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է նախատեսվում Դենի Գալվեզի համար երրորդ սեզոնում: Կցանկանայի պատմել Ձեզ, բայց վաղ թե ուշ կիմանանք այդ մասին:
Կա՞ որեւէ դերասան, ում կարող եք Ձեր ուսուցիչը կոչել:
Ես ուսուցիչ եմ համարում ցանկացած դերասանի, որով հիանում եմ: Ես մեծերից շատ բան եմ սովորում: Օրինակ՝ Մառլոն Բրոնդո, Դենիել Դեյ-Լյուիս, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Ջեֆրի Ռայթ եւ այլք: Նրանք իմ ուսուցիչներն են:
Ի՞նչ եք կարծում, Հոլիվուդում ի՞նչ ճանապարհով կարելի է հաջողության հասնել: Ի՞նչ պետք չէ անել ոչ մի դեպքում:
Մի կողմից շատ դժվար է եւ մեծ ջանքեր են պահանջվում: Բայց միեւնույն ժամանակ էլ դժվար չէ: Պարզապես պետք է սիրես մասնագիտությունդ եւ տրվես քո գործին՝ տեղ չտալով բացասական մտքերին: Անհրաժեշտ է պահպանել դրական տրամադրվածությունը՝ ինչ էլ որ պատահի: Քեզ չպետք է հուզի աղքատ եւ սոված արտիստի դրությունը, քանի դեռ անում ես մի բան, որ սիրում ես: Շատերն այդ չեն հասկանում: Մարդիկ ցանկանում են հարմարավետ կյանք ունենալ: Երբեք չպետք է հանուն պաշտպանվածության եւ հարմարավետության հրաժարվել արվեստից: Ճշմարտությունը նրանում է, որ հարմարավետությունն ու արվեստը միասին ապրել չեն կարող: Պարզապես պետք է անես այն, ինչ սիրում ես, եւ հաջողությունը կգա. դանդաղ, բայց հաստատորեն:
Ձեր պատկերը տեսել եմ հայկական «Բաց վերքեր» շարժման թողարկած շապիկների վրա: Հավատարիմ եք հայկական արմատներին: Ձեր նախնիները որտեղի՞ց են: Հայկական արմատները Ձեր դերերի վրա ազդեցություն ունենո՞ւմ են:

Այո՛, ես հպարտ եմ, որ հայ եմ: Հայրս ծնվել է Լիբանանում, իսկ մայրս Հորդանանից է: Պապիկս ու տատիկս Իրաքից եւ Սիրիայից էին, բայց բոլորը զտարյուն հայեր են: Իմ ծագումը դերերիս վրա չի ազդել, բայց ես երբեք չեմ փորձել փոխել անունս կամ ծռվել բիզնեսի համար: Ես մարմնավաճառ չեմ: Միայն մարմնավաճառներն են փոխում իրենց անունը:
Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում 20 տարի անց. որպես հաջողակ պրոդյուսեր, ռեժիսոր, Հոլիվուդի աստղ, թե՞ պարզապես երեք երեխաների հայր:
20 տարի անց ցանկանում եմ հասնել բոլոր վերը թվարկվածներին: Ինձ չի անհանգստացնում, աստղ կլինե՞մ, թե՞ ոչ: Պարզապես ցանկանում եմ անել իմ գործը եւ ունենալ հարմարավետ կյանք, երջանիկ, առողջ ընտանիք: Պրոդյուսերությունն ու ռեժիսուրան հրաշալի են: Ես արդեն փորձել եմ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, եւ դեմ չէի լինի նորից ինչ-որ այլ բան անել այդ ուղղությամբ: Դերասանական խաղը միակ զբաղմունքն է, հանուն որի ես կարող եմ կորչել աշխատանքում, բայց երջանիկ լինել:
Մարինա Ադուլյան, Աննա Ղազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 12 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտող շոու էր ցուցադրում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում. 57-ամյա աստղը տպավորիչ մերկացել է հանդիսատեսի առջև09:00, 12 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 11 նոյեմբերի
Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք