Հայկական ծագումով ամերիկյան դերասան Հրաչ Թիթիզյանը, ով խաղում է Բրոդվեյում եւ նկարահանվում հոլիվուդյան ֆիլմերում ու բարձր վարկանիշ ունեցող սերիալներում, ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում: NEWS.am STYLE-ին հաջողվեց դերասանի հետ զրուցել նրա հայկական արմատների, դերերի եւ ապագայի ծրագրերի մասին:
Դուք խաղացել եք Բրոդվեյում եւ նկարահանվել ֆիլմերում, որոնք ժամանակին մի շարք պարգեւներ են ստացել: Ո՞րն եք նախընտրում, Բրոդվեյը, թե՝ Հոլիվուդը:
Ես նախընտրում եմ ֆիլմերը, քանի որ դրանցում նկարահանվելն ավելի դյուրին է: Նախապես պատրաստվում եմ, հետո գալիս եմ նկարահանումների, փորձ անում եւ նկարահանվում: Պատրաստ է: Թատրոնում ներկայացումից առաջ շաբաթներ շարունակ փորձեր ես անում: Հետո ամեն ինչ կրկնվում է, մի քանի ամիս շարունակ խաղում ես միեւնույն ներկայացման մեջ: Դա ձանձրացնում է: Համենայն դեպս՝ ինձ:
Դուք նկարահանվել եք Homeland սերիալում, որն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի: Երրորդ սեզոնում Ձեր հերոսը՝ Դենի Գալվեզը, հանդես կգա՞:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է նախատեսվում Դենի Գալվեզի համար երրորդ սեզոնում: Կցանկանայի պատմել Ձեզ, բայց վաղ թե ուշ կիմանանք այդ մասին:
Կա՞ որեւէ դերասան, ում կարող եք Ձեր ուսուցիչը կոչել:
Ես ուսուցիչ եմ համարում ցանկացած դերասանի, որով հիանում եմ: Ես մեծերից շատ բան եմ սովորում: Օրինակ՝ Մառլոն Բրոնդո, Դենիել Դեյ-Լյուիս, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Ջեֆրի Ռայթ եւ այլք: Նրանք իմ ուսուցիչներն են:
Ի՞նչ եք կարծում, Հոլիվուդում ի՞նչ ճանապարհով կարելի է հաջողության հասնել: Ի՞նչ պետք չէ անել ոչ մի դեպքում:
Մի կողմից շատ դժվար է եւ մեծ ջանքեր են պահանջվում: Բայց միեւնույն ժամանակ էլ դժվար չէ: Պարզապես պետք է սիրես մասնագիտությունդ եւ տրվես քո գործին՝ տեղ չտալով բացասական մտքերին: Անհրաժեշտ է պահպանել դրական տրամադրվածությունը՝ ինչ էլ որ պատահի: Քեզ չպետք է հուզի աղքատ եւ սոված արտիստի դրությունը, քանի դեռ անում ես մի բան, որ սիրում ես: Շատերն այդ չեն հասկանում: Մարդիկ ցանկանում են հարմարավետ կյանք ունենալ: Երբեք չպետք է հանուն պաշտպանվածության եւ հարմարավետության հրաժարվել արվեստից: Ճշմարտությունը նրանում է, որ հարմարավետությունն ու արվեստը միասին ապրել չեն կարող: Պարզապես պետք է անես այն, ինչ սիրում ես, եւ հաջողությունը կգա. դանդաղ, բայց հաստատորեն:
Ձեր պատկերը տեսել եմ հայկական «Բաց վերքեր» շարժման թողարկած շապիկների վրա: Հավատարիմ եք հայկական արմատներին: Ձեր նախնիները որտեղի՞ց են: Հայկական արմատները Ձեր դերերի վրա ազդեցություն ունենո՞ւմ են:
Այո՛, ես հպարտ եմ, որ հայ եմ: Հայրս ծնվել է Լիբանանում, իսկ մայրս Հորդանանից է: Պապիկս ու տատիկս Իրաքից եւ Սիրիայից էին, բայց բոլորը զտարյուն հայեր են: Իմ ծագումը դերերիս վրա չի ազդել, բայց ես երբեք չեմ փորձել փոխել անունս կամ ծռվել բիզնեսի համար: Ես մարմնավաճառ չեմ: Միայն մարմնավաճառներն են փոխում իրենց անունը:
Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում 20 տարի անց. որպես հաջողակ պրոդյուսեր, ռեժիսոր, Հոլիվուդի աստղ, թե՞ պարզապես երեք երեխաների հայր:
20 տարի անց ցանկանում եմ հասնել բոլոր վերը թվարկվածներին: Ինձ չի անհանգստացնում, աստղ կլինե՞մ, թե՞ ոչ: Պարզապես ցանկանում եմ անել իմ գործը եւ ունենալ հարմարավետ կյանք, երջանիկ, առողջ ընտանիք: Պրոդյուսերությունն ու ռեժիսուրան հրաշալի են: Ես արդեն փորձել եմ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, եւ դեմ չէի լինի նորից ինչ-որ այլ բան անել այդ ուղղությամբ: Դերասանական խաղը միակ զբաղմունքն է, հանուն որի ես կարող եմ կորչել աշխատանքում, բայց երջանիկ լինել:
Մարինա Ադուլյան, Աննա Ղազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն