ԽՈՅԵՐ
Փորձեք եզրակացություններ չանել այն մասին, թե ինչու ձեզ չի հաջողվում գրավել ձեր սիրելիի ուշադրությունը: Որքան մտածեք դրա մասին, այնքան ավելի կխճճվեք: Իրականում, ամեն ինչ այդքան էլ բարդ չէ:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին չի փորձի ղեկավարել ձեր քայլերը, չնայած սովորաբար նա հենց այդպես է անում: Ցույց տվեք նրան ձեր իրական էությունն ու բնավորությունը. Նա ձեզ այդպիսին ավելի շատ կհարգի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր առջեւ առաջադրանք կդնի: Եթե կարողանաք հաղթահարել դա, նրա աչքին այնպես կբարձրանաք, որ նա չի կարողանա ոչինչ եւ ոչ մեկին համեմատել ձեզ հետ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մի փոքր լուռ եւ չխոսկան կլինի: Մի փորձեք դա կապել ձեր անձի հետ: Նա, պարզապես, հոգնած է եւ ցանկանում է հանգստանալ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ անչափ կհետաքրքրի ձեր շրջապատի կարծիքը ձեր սիրելիի մասին: Եթե նրանք դրական արտահայտվեն, դուք շատ կուրախանաք, հակառակ դեպքում ձեզ կսկսեն տանջել կասկածները: Մի կողմ թողեք բացասական կարծիքներն ու լսեք ձեր սրտին:
ԿՈՒՅՍԵՐ
Այս օրը նման կլինի հեքիաթի, իսկ թե ինչպիսի հեքիաթի` բարի, թե չար, կախված է միայն ձեզանից եւ ձեր սիրելիից: Բնականաբար, աշխատեք այնպես անել, որ դուք լինեք հեքիաթի գլխավոր դերերում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելիի հետ օրն անցկացրեք բնության գրկում: Վայելեք օդը, ջուրը, բնության այլ հրաշքները, կրակ վառեք եւ նստեք դրա շուրջ: Այսպես կկարողանաք էլ ավելի ամրապնդել ձեր հարաբերությունները:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ավելի շատ ժամանակ կցանկանա անցկացնել տանը: Դուք դժվարությամբ կկարողանաք նրան համոզել, որ ձեզ հետ որեւէ երեկույթի գա: Անգամ եթե ստացվի համոզել, նա այնքան ձանձրալի կլինի այսօր, որ խորհուրդ ենք տալիս նման բան չանել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կընկնեք հիշողությունների գիրկը: Կհիշեք ձեր կյանքից այնպիսի դրվագներ, որոնք դուր չեն գա ձեր սիրելիին: Աշխատեք այնպես անել, որ նա շատ չխանդի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր հարաբերություններին մոտեցեք հումորով: Այդպես ավելի հեշտությամբ կկարողանաք հաղթահարել ծագած դժվարությունները: Ձեր սիրելիին էլ ավելի հաճելի կլինի ձեր դեմքին տեսնել ժպիտ, ոչ թե արցունքներ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելիին այսօր չենք նախանձում: Դուք ձեր վրդովմունքը կթափեք նրա վրա: Իհարկե, լավ է ցանկացած պարագայում ունենալ սեփական կարծիք, բայց աշխատեք դա այնպես արտահայտել, որ չնեղացնեք սիրելի մարդկանց:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի խաղալ ձեր նյարդերի հետ, որպեսզի ձեզ դրդի անել ինչ-որ գործողություններ: Պարզվում է, երբ ձեզ նյարդայնացնում են, դուք ավելի վճռական եք դառնում եւ ամեն ինչ կարողանում եք անել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը