«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քոլին Ֆերթի կինը ոստիկանություն է դիմել՝ բողոքելով նախկին սիրեկանի դեմ

16:34, 10 մարտի

Քոլին Ֆերթի կինը ոստիկանություն է դիմել՝ նախկին սիրեկանի դեմ բողոքով։  Just Jared-ի փոխանցմամբ՝ դերասանի 48-ամյա կինը՝ Լիվիա Ջուջոլին, 55-ամյա լրագրող Մարկո Բրանկաչիային մեղադրել է իրեն հետապնդելու մեջ։ 58–ամյա Քոլինի կինը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստովանելով լրագրողի հետ իր սիրավեպը։

Լիվիա Ջուջոլին ամուսնացած է բրիտանացի դերասանի հետ ավելի քան 20 տարի եւ նրա հետ մեծացնում է երկու որդիներին։ Լիվիան հաստատել է, որ սիրավետ է ունեցել Մարկոյի հետ, երբ իր ու Ֆերթի հարաբերությունները ճգնաժամ էին ապրում, եւ նրանք առժամանակ որոշել էին բաժանվել։ Զույգի ներկայացուցիչները մեկնաբանել են սկանդալը։

Մի քանի տարի առաջ Քոլինը եւ Լիվիան որոշել էին բաժանվել։ Այդ ժամանակ Լիվիան ոչ շարունակական կապի մեջ էր իր վաղեմի ընկերոջ՝ պարոն Բրանկաչիայի հետ։ Սակայն ամուսինները վերամիավորվեցին։ Բայց պարոն Բրանկաչիան մի քանի ամիս շարունակ հետապնդում էր Լիվիային, կան ապացույցներ։ Հասկանալի պատճառներով, զույգը չէր ցանկացել բարձրաձայնել այս պատմության մասին։

Մարկո Բրանկաչիան այլ տեսակետ ունի տեղի ունեցածի վերաբերյալ.

«Նա ցանկանում էր թողել Քոլինին հանուն ինձ։ Իմ հետապնդումներն արտահայտվել են երկու հաղորդագրությամբ WhatsApp-ում եւ էլեկտրոնային փոստին։ Ես գրել եմ նրան, երբ նա խզեց մեր հարաբերությունները 2016 թվականի հունիսին։ ես Քոլինին նամակ եմ գրել Լիվիայի եւ իմ հարաբերությունների մասին, որի համար հիմա զղջում եմ, իսկ նա իմ դեմ բողոք է ներկայացրել, քանի որ վախենում է, որ ես կարող եմ բարձրաձայնել ամուսնության եւ աշխատանքի մասին նրա պատմածները։ Մեր հարաբերությունների մեկ տարվա ընթացում նա մի քանի հարյուր հաղորդագրություններ է ուղարկել իր զգացմունքների մասին, լուսանկարներ, տեսանյութեր եւ նույնիսկ օրագիրը»,-հայտարարել է Մարկո Բրանկաչիան։

Լուսանկարները՝ REX, Shutterstock


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել