Քոլին Ֆերթի կինը ոստիկանություն է դիմել՝ նախկին սիրեկանի դեմ բողոքով։ Just Jared-ի փոխանցմամբ՝ դերասանի 48-ամյա կինը՝ Լիվիա Ջուջոլին, 55-ամյա լրագրող Մարկո Բրանկաչիային մեղադրել է իրեն հետապնդելու մեջ։ 58–ամյա Քոլինի կինը հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստովանելով լրագրողի հետ իր սիրավեպը։
Լիվիա Ջուջոլին ամուսնացած է բրիտանացի դերասանի հետ ավելի քան 20 տարի եւ նրա հետ մեծացնում է երկու որդիներին։ Լիվիան հաստատել է, որ սիրավետ է ունեցել Մարկոյի հետ, երբ իր ու Ֆերթի հարաբերությունները ճգնաժամ էին ապրում, եւ նրանք առժամանակ որոշել էին բաժանվել։ Զույգի ներկայացուցիչները մեկնաբանել են սկանդալը։
Մի քանի տարի առաջ Քոլինը եւ Լիվիան որոշել էին բաժանվել։ Այդ ժամանակ Լիվիան ոչ շարունակական կապի մեջ էր իր վաղեմի ընկերոջ՝ պարոն Բրանկաչիայի հետ։ Սակայն ամուսինները վերամիավորվեցին։ Բայց պարոն Բրանկաչիան մի քանի ամիս շարունակ հետապնդում էր Լիվիային, կան ապացույցներ։ Հասկանալի պատճառներով, զույգը չէր ցանկացել բարձրաձայնել այս պատմության մասին։
Մարկո Բրանկաչիան այլ տեսակետ ունի տեղի ունեցածի վերաբերյալ.
«Նա ցանկանում էր թողել Քոլինին հանուն ինձ։ Իմ հետապնդումներն արտահայտվել են երկու հաղորդագրությամբ WhatsApp-ում եւ էլեկտրոնային փոստին։ Ես գրել եմ նրան, երբ նա խզեց մեր հարաբերությունները 2016 թվականի հունիսին։ ես Քոլինին նամակ եմ գրել Լիվիայի եւ իմ հարաբերությունների մասին, որի համար հիմա զղջում եմ, իսկ նա իմ դեմ բողոք է ներկայացրել, քանի որ վախենում է, որ ես կարող եմ բարձրաձայնել ամուսնության եւ աշխատանքի մասին նրա պատմածները։ Մեր հարաբերությունների մեկ տարվա ընթացում նա մի քանի հարյուր հաղորդագրություններ է ուղարկել իր զգացմունքների մասին, լուսանկարներ, տեսանյութեր եւ նույնիսկ օրագիրը»,-հայտարարել է Մարկո Բրանկաչիան։
Լուսանկարները՝ REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին