Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Exclusive. «Չեմ վերադառնա շոու բիզնես». Մարին՝ նոր տեսահոլովակի եւ իր աշխատանքի մասին

12:08, 12 մարտի

Նրան մինչ օրս շատերն ասոցացնում են այն փոքրիկ աղջնակի հետ, որը տարիներ շարունակ հայկական հեռուստաեթերը լցնում էր ժպիտով ու հեքիաթներով, իսկ նրա «Դառը սուրճ» երգը տարիներ առաջ դարձավ հիթ: Այսօր Մարի Ավանեսյանին չենք տեսնում եթերում, սակայն հեռուստատեսության հետ կապը նա չի խզել: Մարին աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց արդեն՝ կադրից դուրս: Իսկ վերջերս երգչուհի-հաղորդավարուհին ներկայացրեց Անիտա Հախվերդյանի եւ Մանե Հակոբյանի հեղինակած «Դառը սուրճ» երգի քավր տարբերակը՝ ավելի լիրիկական ու հասուն մեկնաբանությամբ: Շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյոք Մարին կվերադառնա՞ երգարվեստ եւ հայկական շոու բիզնես: Երգչուհին վերջին շրջանում հաճախակի հարցազրույցներ չի տալիս, բայց NEWS.am STYLE-ի հարցերին սիրով պատասխանեց :)

«Վերջերս հասկացա, որ շատերը մինչ օրս «Դառը սուրճ» երգը հիշում են եւ նաեւ երգում բառերով` թե ընկերներս, թե անծանոթ մարդիկ: Ինձ տեսնելիս հարցնում էին, թե ինչու էլ չեմ երգում, հետո նշում, որ շատ են սիրում «Դառը սուրճ» երգը եւ սկսում էին երգել այն. այդպես միտք առաջացավ ներկայացնել այն քավր տարբերակով»:

Երգչուհու մտահղացումը հատկապես դուր եկավ ընկերներին, որոնց հորդորով էլ Մարին, ի վերջո, թողարկեց երգը նոր գործիքավորմամբ.

«Ընկերներիս պատմեցի մտահղացման մասին, սակայն անընդհատ ականջի հետեւ էի գցում, բայց հետո պետք է լիներ Հանրային հեռուստատեսության կորպորատիվ երեկոն, եւ ընկերուհիս` Անուշիկը (խոսքը «Դեպի Եվրատեսիլի» պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանի մասին է,- հեղ.), ասաց, ավելի ճիշտ հրամայեց, որ մինչեւ այդ օրը պատրաստեմ երգը եւ առաջին անգամ երեկոյի ընթացքում այն ներկայացնեմ: Ես էլ պնդում էի, թե ով պետք է դա լսի, հատկապես, որ քավրը դանդաղ տարբերակով էր լինելու, մտածեցի` ում դա պետք է հետաքրքիր լինի, բայց Անուշիկի ասածն ինձ համար օրենք է (ծիծաղում է): Ամեն դեպքում, արեցի դա... Դիմեցի ընկերոջս` Նիկ Էգիբյանին, որն այդ հարցում վարպետ է, բայց մինչ քավրին անցնելը, խորհուրդ հարցրեցի այն մարդկանցից, որոնք կապ ունեին երգի հետ, օրինակ՝ Հայկոյից, որը կատարել էր գործիքավորումը, ու այդպես բոլորն էլ խորհուրդ տվեցին, որ անպայման զբաղվեմ դրանով: Մի օր էլ իմ մյուս լավ ընկերոջ` Ռոբերտ Քոլոյանի հետ, որը ինձ միշտ քաջալերում է, գնացինք Նիկի ստուդիա, զրուցեցինք, որից հետո Նիկը շատ արագ նոր գործիքավորում մտածեց, ու ես սկսեցի միանգամից երգել, երեւի` ամբողջ գործընթացը մեկ ու կես ժամ տեւեց:

Այնուհետեւ ձայնագրությունն ուղարկեցի ինձ հարազատ մի քանի մարդու, որոնք լսեցին ու շատ հավանեցին, բայց մեջս դեռ կասկած կար` կհավանե՞ն մարդիկ, թե՞ ոչ: Եկավ այդ օրն, ու Անուշիկի դրդմամբ ես երգեցի այն, ու սպասածիցս շատ ավելի լավ ընդունվեց. բոլորը հիշում, ինձ հետ հավասար երգում էին: Իրոք զարմացած էի ու շատ երջանիկ: Բայց երկար ժամանակ այդ երգը պահեցի իմ էլեկտրոնային փոստում եւ այն հասանելի էր միայն ընկերներիս համար, որոնք անընդհատ հարցնում էին, թե երբ եմ այն հանրությանը ներկայացնելու: Այդպես, Ռոբերտն առաջարկեց այն հետաքրքիր հոլովակի տեսքով ներկայացնել: Մի օր էլ դուրս եկանք զբոսանքի ու ընթացքում կադրեր արեցինք: Հետո արդեն իմ թիմը` Your Day Production-ն, այդ ամենը միացրեց իրար ու արդյունքում ստացվեց գեղեցիկ հոլովակ: Ես այն տեսահոլովակ չեմ համարում, այլ գեղեցիկ հոլովակ: Ամեն դեպքում, արել եմ մի բան, որն իմ հոգուն ավելի հարազատ է, քան երգի առաջվա տարբերակը»:

Երգչուհին նշում է՝ նման երաժշտական նորություններ կաշխատի ավելի հաճախ ներկայացնել, իսկ հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է վերադարձ շոու բիզնես, պատասխանեց. «Չեմ վերադառնա շոու-բիզնես, որովհետեւ չեմ կարծում`այսօրվա մեր շոու բիզնեսում ես շատ անելիքներ ունեմ»:

Մարիի հետ զրուցեցինք նաեւ ներկայիս գործունեության մասին.

«Աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ տարիներ առաջ աշխատել էի, իսկ երկարատեւ դադարից հետո հասցրել էի կարոտել: Շատ երջանիկ եմ ու շատ եմ սիրում գործս: Տեսախցիկի հակառակ կողմում եմ աշխատում, բայց շատ եմ սիրում աշխատանքս ու փորձում իմ աշխատանքով հաջողության հասնել հենց այս ասպարեզում»:

Զրույցի վերջում Մարին իր շնորհավորանքն ու մաղթանքը հղեց կանանց եւ աղջիկներին՝ մեկամսյակի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին: Ուզում եմ` շատ երջանիկ լինեն: Երեկ ընկերուհիներիցս մեկը մաղթեց, որ կյանքն ինձ երես տա... Թող կյանքը բոլորին երես տա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search