Պոռնոաստղ Սթորմի Դենիելսն առաջարկել է Թրամփին վերադարձնել 130 հազար դոլաը, որը նրան վճարել էին նախագահի հետ սեքսի մասին լռելու համար:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները վճարել են նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որը պոռնոֆիլմերում Սթորմի Դենիելս անունով է հանդես գալիս։ Նրան գումար են առաջարկել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնում, այսինքն՝ 2016 թվականի հոկտեմբերին։ Ի դեպ, Դոնալդն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ։
Անցյալ շաբաթ Ստեֆանին դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Լոս Անջելեսի դատարան ներկայացրած հայցում դերասանուհին նշում է, որ Թրամփը արդյունքում չի ստորագրել չհրապարակման մասին պայմանագիրը, չնայած դերասանուհին ինքը, նրա փաստաբաններն ու նախագահի փաստաբանը ստորագրել են։ Խոսքն այն համաձայնագրի մասին է, որով կողմերը՝ Դենիելսն ու Թրամփը, պարտավորվում են հրապարակայնորեն չխոսել իրենց «ինտիմ կապի» մասին, որն, ըստ հայցի, տևել է 2006-ի ամառվանից մինչև 2007 թվական։ Մամուլում հայտնվել են կողմերի ստորագրած պայմանագրի պատճենները։ Ըստ այդ պայմանագրի՝ ո՛չ Թրամփը, ո՛չ Դենիելսը չպետք է հրապարակեն այդ անձնական տեղեկությունը, իսկ պոռնոդերասանուհին փաստաբանի միջոցով ստանում է վերոնշյալ գումարը։
Իսկ հիմա պոռնոաստղը դատի է տվել նախագահին, քանի որ վստահ է, որ առանց Թրամփի ստորագրության այդ պայմանագիրը ուժի մեջ չի մտնի։ Դենիելսը պահանջում է անվավեր ճանաչել փաստաթուղթը։
Ինչպես հայտնում է NBC News-ը, հիմա դերասանուհին ցանկանում է իր լռության համար վճարված 130 հազար դոլարը վերադարձնել: Սթորմին այլեւս չի ցանկանում լռել, ցանկանում է փողը վերադարձնել եւ պատմել Թրամփի հետ կապի մասին (ըստ երեւույթին, լրագրողները պատրաստ են նրա հետ հարցազրույցի համար մեծ փողեր վճարել): Սթորմին պատրաստ է լուսանկարներ, sms-ներ եւ տեսանյութեր ներկայացնել, որոնք հաստատում են Թրամփի հետ իր կապը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն