ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ամիս հայտնվել է հերթական սկանդալի մեջ։ Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհուն՝ իր հետ կապի մասին լռելու համար։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, իսկ Սպիտակ տունը հերքում էր, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները վճարել էին նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որը պոռնոֆիլմերում հանդես է գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով։ Կնոջը գումար են առաջարկել, երբ մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրություններն ընդամենը մեկ ամիս ժամանակ էր մնում, այսինքն՝ 2016-ի հոկտեմբերին։
Պարզվել է, որ դերասանուհին ու միլիարդատերը ինտիմ հարաբերություններ են ունեցել Տախո լճի ափին գոլֆ խաղալու համար նախատեսված հանգստավայրում, 2006-ի հուլիսին։ Իսկ այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ։ Վերջինս առայսօր բարկացած է ու Դոնալդի հետ ավելի հազվադեպ է հայտնվում հանրությանը։ Հետագայում ինքը՝ Սթորմի Դենիելսն էլ է հերքել Թրամփի հետ սեքսի մասին հաղորդագրությունները։ Ընդ որում՝ նա չի հերքել, որ իրեն վճարել են լռության դիմաց (մահացու տրամաբանություն)։
Իսկ հիմա նաեւ The New York Times-ն է գրում, որ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը խոստովանել է, որ մի անգամ վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար։ Ընդ որում՝ Քոհենը շեշտել է, որ դերասանուհուն, իբրեւթե, իր սեփական գրպանից է վճարել։ Թերթի այլ հարցերին նա չի պատասխանել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը