
37-ամյա հայուհին պատմել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի, երեք զավակների՝ դուստրեր Նորթի ու Չիկագոյի, և որդի Սեյնթի, փոխնակ մոր ու առողջական խնդիրների մասին։

Երեկ ուշ երեկոյան ELLE-ի Youtube ալիքում հայտնվել է Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հեռուստաաստղը կարդում է իր մասին ամսագրերի ու վեբ պարբերականների հրապարակումների վերնագրերը ու մեկնաբանում դրանք՝ նշելով, թե որն է ճշմարտություն, իսկ որը՝ ոչ։ Տեսանյութը սկսվում է «Մարդիկ այնքան բութ ու հիմար են» արտահայտությամբ։

Այդ արտահայտությունը վերաբերում էր նրան, որ ամսագրի համար հայուհու հարցազրույցից հետո համացանցում հայտնվել են մեմեր Քանյե Ուեսթի ու Քիմի մասին. օգտատերերը պնդում են, որ Քարդաշյանների գերդաստանը պատանդ է պահում Քանյե Ուեսթին ու որ ռեփերը կարող է փրկվել միայն փախուստի դիմելով։ Մեմերում Քանյեն հանդես է գալիս Get out («Փախիր») ֆիլմի գլխավոր հերոսի դերում։


Մեկնաբանելով իր մասին տարատեսակ հրապարակումները՝ Քիմը հաստատել է այն վերնագիրը, որ ինքը հանճար է համարում իր երկամյա որդուն՝ Սեյնթին, քանի որ նա կարողանում է արտասանել Գարգանտյուա բառը, հայուհին չի համաձայնել այն պնդման հետ, որ իր մայրը՝ Քրիս Ջեները, երիտասարդ տարիներին սարսափելի տեսք ուներ, նաև Քիմը հայտնել է, որ իր երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո սոցցանցերում մերկ լուսանկարներ հրապարակելու իր ցանկությունը չի վերանա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական14:39, 13 նոյեմբերի
TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի