Երգչուհի Զառան սիրավեպի ունի սեռական ոտնձգության մեջ մեղադրվող ՌԴ Պետդումայի պատգամավորի հետ։ «Сплетник»-ի փոխանցմամբ՝ 34-ամյա երգչուհին հանդիպում է 46-ամյա Լեոնիդ Սլուցկիի հետ։ Կայքում հրապարակվել է պատգամավորի անձնական կյանքին նվիրված ֆիլմ։
Աղբյուրները պնդում են, որ քաղաքական գործիչը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է երգչուհի Զառայի հետ: Զառան երկու անգամ ամուսնացած է եղել եւ երկու անգամն էլ հայտնի տղամարդկանց հետ։ Առաջին ամուսնությունը, որը տեւեց ընդամենը 1,5 տարի, Վալենտինա Մատվիենկոյի որդու՝ միլիարդատեր Սերգեյ Մատվիենկոյի հետ էր, երգչուհու երկրորդ ամուսինը Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի դեղերի վարչության պետ Սերգեյ Իվանովն էր, որին Զառան երկու որդի է պարգեւել։ Այս ամուսնությունը տեւել է 8 տարի եւ ավարտվել ամուսնալուծությամբ 2016 թվականին։ Մոտավորապես այս ժամանակ էլ սկսվել է Զառայի հասարակական–քաղաքական գործունեությունը, իսկ լրագրողները սկսել են ակտիվորեն քննարկել երգչուհու առեղծվածային հովանավորին։
«Дождь»-ի փոխանցմամբ՝ Սլուցկոյի հետ սիրավեպի շնորհիվ Զառան շատ բանի է հասել բեմում եւ միջազգային- քաղաքական հարթակում՝ նա սոլո համերգներ է տալիս Կրեմլում, հանդես գալիս Սիրիայի ռազմական բազայում, ստանում «Ռուսաստանի վաստակավոր արտիստ» շքանշանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքից, դառնում նրա վստահված անձը…
Ի դեպ, հենց այն բանից հետո, երբ Զառային շնորհվեց վաստակավոր արտիստի կոչումը, համացանցում առաջին անգամ հայտնվեցին Զառայի եւ Սլուցկիի սիրավեպի մասին խոսակցությունները, սակայն պաշտոնական հաստատում, իհարկե, չկա։
Այժմ զույգը կրկին ուշադրության է արժանացել, չէ՞ որ Սլուցկին դարձել է ռուսական Հարվի Վայնշթեյնը՝ միանգամից երեք լրագրող դիմել է դատախազություն նրա կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու բողոքով։ Հարցը լուրջ բնույթ է ստացել, պատմությունն այնպիսի հնչեղություն է ստացել, որ նույնիսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է քաղաքական գործչի նման պահվածքի անթույլատրելիության մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ