Այնպիսի տպավորություն է, որ Snapchat-ը կառավարում են հիմարներ, որոնք ուղղակիորեն կործանում են իրենց սեփական հոսթինգը։ Snapchat-ը ստացել է առաջին հարվածը, երբ հոսթինգի մասին բացասաբար է արտահայտվել Քայլի Ջեները, որից հետո հոսթինգը կորցրել է մոտ մեկ միլիարդ շահույթ.
«Որեւէ մեկը դեռ օգտվո՞ւմ է Snapchat-ից։ Թե՞ միայն ես եմ մնացել. այս ամենը շատ տխուր է»,- գրել էր Քայլին իր Twitter-ում, որից հետո Snapchat-ից սկսել են զանգվածաբար հրաժարվել բաժանորդները։
Համապատասխան եզրակացություններ անելու փոխարեն Snapchat-ը հաջողացրել է եւս մեկ անախորժ պատմության մեջ հայտնվել։
Ռիհանան քննադատել է Snapchat-ին ընտանեկան բռնության զոհերին ծաղրելու համար։ Հոսթինգն օրերս հրապարակել էր գովազդ՝ հիմնված 2009 թվականին Ռիհանայի եւ նրա նախկին ընկեր Քրիս Բրաունի վեճի վրա։ Համացանցը «պայթել» է վրդովմունքից, իսկ Snapchat-ը հեռացրել է գովազդը եւ ներողություն խնդրել։
Ռիհանան ներողությունը չի ընդունել.
«Snapchat, կարծում եմ՝ արդեն գիտես, որ իմ սիրելի հավելվածների ցանկում չես։ Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ այս ամբողջ պատմության իմաստը։ Կցանկանայի սա տգիտություն կոչել, սակայն գիտեմ, որ այդքան հիմար չես։ Դուք փողեր եք ծախսել, որ ստեղծեք անիմացիոն կերպար, որը դիտմամբ ծաղրում էր բոլոր նրանց, ովքեր բռնության զոհ են դարձել, եւ ծիծաղել եք նրանց վրա։ Հարցը իմ անձնական զգացմունքները չեն, քանի որ դրանք շատ են։ Բայց դուք ստորացրել եք այն երեխաներին, կանանց, տղամարդկանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել»,-գրել է նա իր Instagram-ում։
Եվ հիմա Elle-ը գրում է, որ դրա հետեւանքով ընկերության շուկայական արժեքը հերթական անգամ անկում է ապրել՝ կես միլիարդ դոլարով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը