Արագ հիշեցնենք, թե ինչ արձագանքի մասին է խոսքը։ Snapchat-ը ստացել է առաջին հարվածը, երբ հոսթինգի մասին բացասաբար է արտահայտվել Քայլի Ջեները, որից հետո այն կորցրել է մոտ մեկ միլիարդ շահույթ.
«Որեւէ մեկը դեռ օգտվո՞ւմ է Snapchat-ից։ Թե՞ միայն ես եմ մնացել. այս ամենը շատ տխուր է»,- գրել էր Քայլին իր Twitter-ում, որից հետո Snapchat-ից սկսել են զանգվածաբար հրաժարվել բաժանորդները։
Համապատասխան եզրակացություններ անելու փոխարեն Snapchat-ը հաջողացրել է եւս մեկ անախորժ պատմության մեջ հայտնվել։ Ռիհանան քննադատել է Snapchat-ին ընտանեկան բռնության զոհերին ծաղրելու համար։ Հոսթինգն օրերս հրապարակել էր գովազդ՝ հիմնված 2009 թվականին Ռիհանայի եւ նրա նախկին ընկեր Քրիս Բրաունի վեճի վրա։ Համացանցը «պայթել» է վրդովմունքից, իսկ Snapchat-ը հեռացրել է գովազդը եւ ներողություն խնդրել։ Ռիհանան ներողությունը չի ընդունել.
«Snapchat, կարծում եմ՝ արդեն գիտես, որ իմ սիրելի հավելվածների ցանկում չես։ Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ այս ամբողջ պատմության իմաստը։ Կցանկանայի սա տգիտություն կոչել, սակայն գիտեմ, որ այդքան հիմար չես։ Դուք փողեր եք ծախսել, որ ստեղծեք անիմացիոն կերպար, որը դիտմամբ ծաղրում էր բոլոր նրանց, ովքեր բռնության զոհ են դարձել, եւ ծիծաղել եք նրանց վրա։ Հարցը իմ անձնական զգացմունքները չեն, քանի որ դրանք շատ են։ Բայց դուք ստորացրել եք այն երեխաներին, կանանց, տղամարդկանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել»,-գրել է նա իր Instagram-ում։
Դրա հետեւանքով ընկերության շուկայական արժեքը հերթական անգամ անկում է ապրել՝ կես միլիարդ դոլարով։ Դե իսկ Just Jared-ի ներկայացրած նոր տվյալները վկայում են այն մասին, որ ընկերության շուկայական արժեքն արդեն նվազել է 800 մլն դոլարով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով