Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատմել է իր անձնական կյանքի մասին։
Պարուհին StarHit-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր կյանքում շատ են եղել տղամարդիկ, ում հանդեպ նա զգացմունքներ է տածել։ Նրանցից մեկը գործարար Սուլեյման Քերիմովն է, որը հատուկ նրա համար շատ արտասովոր ժամադրություն էր կազմակերպել։
«Նա ինձ համար օդանավ էր ուղարկել Բաքու, որտեղ ես ներկայացում ունեի։ Զանգահարել էր ընդմիջման ժամանակ ու ասել, որ մենք Արաբական էմիրություններ ենք մեկնում։ Դա իմ կյանքում առաջին դեպքն էր, երբ ես համաձայնեցի ընդունել նման հրավերը՝ այդ մարդու հետ ընդամենը երկու հանդիպումից հետո։ Ես բարձրացա օդանավ, որտեղ տարբեր տեսակի սպիտակ ծաղիկներով լի զամբյուղներ էին դրված։ Ինձ մատուցեցին պարմեզան պանրով համեմված ու գոլորշու վրա պատրաստված սպանախ, որն իմ սիրելի կերակրատեսակն է»,- հայտնել է Վոլոչկովան։
Պարուհին չի թաքցնում, որ սիրում է վայելել կյանքը։ Օրինակ, գործարար Իգոր Դվովինի հետ նրա հարսանիքը իսկապես ճոխ է եղել։ Ամենահետաքրքրականն այն է, որ սիրահարները այդպես էլ չեն գրանցել իրենց ամուսնությունը։ Անաստասիան բացատրել է, որ այն ժամանակ իրեն շոու էր պետք, իսկ հիմա՝ ընտանիք։
«Եթե նորից որոշեմ ամուսնանալ, ապա կցանկանայի ամուսնանալ Փարիզում, կաթոլիկ եկեղեցում։ Ամեն ինչ է՛լ ավել ճոխ է լինելու։ Պատկերացնում եմ ինձ 25 մետրանոց հարսնաքողով, որն իմ հետեւից կբռնեն հրեշտակիկները։ Յոթ հարսանեկան զգեստ եմ փոխելու։ Կարելի է, չէ՞, երազել»,- ասում է Նաստյան։
Ամուսնության պաշտոնական գրանցումն Անաստասիան համարում է ձեւականություն.
«Եթե սիրում ես մարդուն, պետք է պարզապես ապրել նրա հետ։ Չկառուցել պատրանքներ, ծրագրեր։ Որքան տեւում է այդ երջանկությունը, այդքան էլ ձեզ վիճակված է միասին լինել, օգտագործեք յուրաքանչյուր վայրկյանը։ Յուրաքանչյուր տղամարդ, որի հետ ես մտերիմ հարաբերություններ եմ ունեցել, ամենափառահեղ տղամարդն է։ Նրանցից ոչ մեկի հետ հարաբերությունների համար ես չեղ զղջում»,- ասել է Նաստյան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է