Օրերս Ֆիլիպ Կիրկորովը ելույթ է ունեցել Կլայպեդայում։ Քաղաքում ապրում է Օլգա Բուզովայի տատիկը՝ Ալլա Տիմոֆեևան, որն իմանալով Կլայպեդա Ֆիլիպի ժամանման մասին, որոշել է գնալ համերգի։ Նշենք, որ Կիրկորովն իր 80-ամյա երկրպագուհուն շրջապատել էր անհավանական ուշադրությամբ՝ տարեց կինը նույնիսկ նրա հետ բեմ է դուրս եկել՝ պարելու փոփ արքայի «Տրամադրության գույնը կապույտն է» նոր հիթի ներքո, ու ձայնակցել է նրա երգին։ Շոուից հետո Ֆիլիպն Ալլա Տիմոֆեևնային տուն է տարել՝ նրան նվիրելով բոլոր ծաղիկները, որոնք ստացել էր համերգի ժամանակ։
«Ես երեկ ուրախությունից արտասվում էի՝ տեսնելով, թե ինչ երջանիկ է իմ տատիկը։ Այդ ամենը քո շնորհիվ, Ֆիլիպ, դու ոչ թե պարզապես Թագավոր ես, դու իսկական տղամարդ ես, դու իսկական ընկեր ես, դու արտիստ ես։ Ու առաջին հերթին մարդ, որին միշտ կարելի է ապավինել։ Երբ Ֆիլիպն իմացավ, որ իմ սիրելի տատիկն ապրում է Կլայպեդայում, նա միանգամից նրան հրավիրեց իր աներևակայելի շոուին, որով հիմա ամբողջ աշխարհում շրջում է ու անշլագներ հավաքում։ Իմ տատիկն այնքան երջանիկ էր, բայց նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կկարողանա այդքան լավ ժամանակ անցկացնել իր սիրելի երգչի ու մեր Արքայի հետ նույն բեմի վրա։ Այդքան հաճոյախոսություններ ու ծաղիկներ իմ տատիկը երբեք չէր ստացել։ Ֆիլիպը անձամբ է դիմավորել նրան, անձամբ է նրա համար տեղ ընտրել դահլիճում, բեմ կանչել, իսկ հետո նրան ոչ միայն ծաղիկներ նվիրել ու հաճոյախոսություններ արել, այլև տուն ուղեկցել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ տատիկիս քո պարգևած զգացմունքների ու այդքան հսկայական պոզիտիվի համար։ Շնորհակալություն, որ նրան հնարավորություն ես տվել իրեն Աստվածուհի զգալ «Ես քեզ այնքան սիրում եմ» երգի ներքո։ Ի դեպ, Ալլա Տիմոֆեևնան այս տարի 80 տարեկան կդառնա։ Դեռ հարցեր կա՞ն, թե ում եմ ես նման իմ բուռն էներգետիկայով։ Նորից ու նորից դիտում եմ ու արտասվում երջանկությունից»,- գրել է իր Instagram-ում Օլգա Բուզովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը