Այսօր՝ մարտի 21-ին, «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը:
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
«Երբ առաջին անգամ լսեցի երգը հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ, տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին» - ասել է տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
«Այս տեսահոլովակը իմ և Հանրային հեռուստաընկերության առաջին համագործակցությունն է և պետք է ասեմ, որ նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարահանման ընթացքում մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ի դեմս ռեժիսոր Արթուր Մանուկյանի, ով շատ լավ գիտի, թե ինչպես է պետք կադրի միջոցով փոխանցել երգի և երգչի զգացմունքները: Տեսահոլովակում, ինչպես բեմում, շատ անկեղծ եմ: Հուսով եմ հանդիսատեսին դուր կգա մեր կատարած աշխատանքը» - ասել է Սևակ Խանաղյանը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա Լիսաբոնում՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է մայիսի 8-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը