Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն այսօր՝ մարտի 22-ին, նշում է 42-ամյակը:
Կինոաստղն իր կարիերան սկսել է դեռ մանկուց, սակայն ճանաչում է ձեռք բերել «Մարդը լուսնի վրա» ֆիլմից հետո:
Բացի ֆիլմերում նկարահանվելուց` Ռիզը զբաղվում է նաեւ պրոդյուսինգով։ Դերասանուհին նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության գրասենյակի անդամ է:
Աստղը հայտնի է «Օրենքով շիկահերը», «Ուրեմն պատերա՞զմ», «Վայրի», «Մեծ փոքր սուտը» եւ մի շարք այլ ֆիլմերից: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը.
«Յուրաքանչյուրն էլ սիրո կարիք ունի եւ բոլորն էլ արժանի են դրան»:
«Ես խելագարվում եմ գրախանութում: Սիրտս սկսում է արագ զարկել, որովհետեւ ես ցանկանում եմ գնել ամեն ինչ»:
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կվարվեի կյանքիս որոշակի փուլերում, եթե կողքիս չլինեին ընկերուհիներս»:
«Անկեղծ ասած, կարծում եմ՝ ոչ մի լուսանկարում գեղեցիկ դուրս չեմ գալիս»:
«20 տարեկանում ես ավելի շատ փորձում էի մյուս մարդկանց երջանկացնել՝ չմտածելով արդյոք դա ինձ երջանկացնո՞ւմ է, թե՞ ոչ»:
«Այս բիզնեսում ամենակարեւորն ինքնավստահությունն է»:
«Դժվար է ունենալ երեխաներ, աշխատանք եւ բոլորի հետ պահել լավ հարաբերություններ»:
«Արդյոք ինձ պե՞տք է տղամարդ. չեմ կարծում: Ինձ սեր է պետք»:
«Ինձ դուր է գալիս երգել ավտոմեքենայի մեջ եւ տանը, բայց դուստրս ատում է, երբ դա անում եմ»:
«Ես չէի գիտակցում, թե որքան դժվար է միայնակ մայր լինելը: Ոչ ոքի համար էլ հեշտ չէ»:
Լուսանկարները՝ Popsugar, The Magazine, Vogue
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով