Այս օրը պետք է հռչակել Թրամփների հետ սեռական հարաբերությունների մասին խոսելու միջազգային օր։ Առավոտյան պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն ու Playboy-ի մոդել Կարեն ՄաքԴուգալն արդեն պատմել են ԱՄՆ նախագահի հետ սեռական զվարճանքների մասին, իսկ այժմ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հերթն է։ Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի որդին կնոջը՝ Վանեսային, դավաճանել է երգչուհի Օբրի Օ’ Դեյի հետ, որը մասնակցել է Celebrity Apprentice տաղանդների շոուին։
Ինչպես հայտնում է Perez Hilton պարբերականը, խոսքը 2011-2012 թթ․ մասին է։ Այդ ժամանակ Վանեսա Թրամփը հղի էր չորրորդ երեխայով, իսկ Թրամփ կրտսերը բառացիորեն «հետապնդում էր» Օ’ Դեյին, որը համաձայնել էր այդ հարաբերություններին, քանի որ նախագահի որդին նրան վստահեցրել էր, որ բաժանվում է կնոջից։ Աղջիկն այդ նույն թվականին հայտնվել էր վերոնշյալ շոուում։
TMZ-ը գրում է, որ Օբրին ընկերներին պատմել է, որ երկար ամիսներ եղել է Թրամփ կրտսերի սիրուհին։ Բայց կնոջ հետ Թրամփ կրտսերի բաժանման պատճառն ինքը չէ։ Օբրիի խոսքով՝ Վանեսան տեղյակ է եղել նրա ու ամուսնու սիրային կապի մասին։
«Նա զայրացել էր ու գանգատվել Դոնալդ Թրամփին, իսկ նա ճնշում էր գործադրել որդու վրա, ինչի հետեւանքով մեր կապն արագ ավարտվել էր։ Թրամփ կրտսերն ինձ այն ժամանակ ասել էր, որ միեւնույն է՝ իրենք բաժանվելու են։ Ինձ անվանում են մարդ, որը քայքայել է այդ ընտանիքը, բայց դա այդպես չէ։ Նրանք բաժանվել են մեր հարաբերություններից վեց տարի հետո, ու ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Ես առհասարակ մտադիր չէի խոսել այս թեմայով։ Ինձ ոչ ոք ոչինչ չի վճարել ու չի ասել՝ բերանս բացեմ, թե փակեմ։ Ինձ հետ առհասարակ նրանց կողմից որեւէ մեկը չի կապվել այն բանից հետո, երբ մեր սիրային հարաբերությունների մասին բոլորն իմացան։ Ես ազատ եմ Թրամփների ընտանիքից»,- հայտնել է Օբրին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում