«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Օբրի Օ’ Դեյը պատմել է Դոնալդ Թրամփի որդու հետ հարաբերությունների մասին

14:36, 23 մարտի

Այս օրը պետք է հռչակել Թրամփների հետ սեռական հարաբերությունների մասին խոսելու միջազգային օր։ Առավոտյան պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն ու Playboy-ի մոդել Կարեն ՄաքԴուգալն արդեն պատմել են ԱՄՆ նախագահի հետ սեռական զվարճանքների մասին, իսկ այժմ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հերթն է։ Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահի որդին կնոջը՝ Վանեսային, դավաճանել է երգչուհի Օբրի Օ’ Դեյի հետ, որը մասնակցել է Celebrity Apprentice տաղանդների շոուին։

Ինչպես հայտնում է Perez Hilton պարբերականը, խոսքը 2011-2012 թթ․ մասին է։ Այդ ժամանակ Վանեսա Թրամփը հղի էր չորրորդ երեխայով, իսկ Թրամփ կրտսերը բառացիորեն «հետապնդում էր» Օ’ Դեյին, որը համաձայնել էր այդ հարաբերություններին, քանի որ նախագահի որդին նրան վստահեցրել էր, որ բաժանվում է կնոջից։ Աղջիկն այդ նույն թվականին հայտնվել էր վերոնշյալ շոուում։

TMZ-ը գրում է, որ Օբրին ընկերներին պատմել է, որ երկար ամիսներ եղել է Թրամփ կրտսերի սիրուհին։ Բայց կնոջ հետ Թրամփ կրտսերի բաժանման պատճառն ինքը չէ։ Օբրիի խոսքով՝ Վանեսան տեղյակ է եղել նրա ու ամուսնու սիրային կապի մասին։

«Նա զայրացել էր ու գանգատվել Դոնալդ Թրամփին, իսկ նա ճնշում էր գործադրել որդու վրա, ինչի հետեւանքով մեր կապն արագ ավարտվել էր։ Թրամփ կրտսերն ինձ այն ժամանակ ասել էր, որ միեւնույն է՝ իրենք բաժանվելու են։ Ինձ անվանում են մարդ, որը քայքայել է այդ ընտանիքը, բայց դա այդպես չէ։ Նրանք բաժանվել են մեր հարաբերություններից վեց տարի հետո, ու ես դրա հետ ոչ մի կապ չունեմ։ Ես առհասարակ մտադիր չէի խոսել այս թեմայով։ Ինձ ոչ ոք ոչինչ չի վճարել ու չի ասել՝ բերանս բացեմ, թե փակեմ։ Ինձ հետ առհասարակ նրանց կողմից որեւէ մեկը չի կապվել այն բանից հետո, երբ մեր սիրային հարաբերությունների մասին բոլորն իմացան։ Ես ազատ եմ Թրամփների ընտանիքից»,- հայտնել է Օբրին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել