Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Պոռնոդերասանուհին կպատմի Թրամփի հետ սեքսի մասին

11:06, 23 մարտի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շուրջ սկանդալը շարունակվում է։

Պոռնոդերասանուհին այսօր խախտելու է Դոնալդ Թրամփի հետ իր սեքսի մասին լռելու մասին պայմանավորվածությունը։ Դերասանուհին 60 րոպեանոց հարցազրույց է տալու, որտեղ պատմելու է նախագահի հետ սեքսի մասին, ընդ որում` դա անելու է առցանց՝ Camster հոսթինգում։ Վեբ տեսախցիկի առաջ աղջիկը վարելու է անհատական չաթեր, որի մեկ րոպեն չորս դոլար արժե։

«Ես Ձեզ կպատմեմ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դուք գիտեք, թե ում հետ»,- մեջբերել է Սթորմիին TMZ-ը։

Հիշեցնենք, որ դերասանուհին դրամահավաք է սկսել համացանցում քրաուդֆանդինգի միջոցով ու արդեն 200 հազար դոլար է հավաքել, որպեսզի Թրամփին վերադարձնի լռության համար նրա վճարած գումարը։

Ըստ պայմանագրի՝ դերասանուհին պետք է լռեր Թրամփի հետ սեքսի մասին՝ դրա դիմաց ստանալով 130 000 դոլար։ Բայց, հասկանալով, որ այդ պատմության մասին խոսելով ավելի շատ գումար կարելի է վաստակել, Սթորմին, որը հավաստիացնում է, որ իրեն սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, որոշել է խզել պայմանագիրը։

Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը դատի է տվել պոռնոդերասանուհուն՝ պետության ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները հրապարակելու համար։

TMZ-ի փոխանցմամբ՝ փաստաբանը Քլիֆորդից պահանջում է 20 մլն դոլար որպես փոխհատուցում՝ չհրապարակման մասին կնքված պայմանագրի խախտման 20 դեպքերի համար, յուրաքանչյուր դեպքը գնահատվում է մեկ միլիոն՝ ըստ այդ նույն պայմանագրի կանոնների։ Հայցի մանրամասները այս պահին հայտնի չեն։

Իր հերթին NEWS.com.au-ն հայտնում է, որ պոռնոդերասանուհին անցել է ստուգում ստի դետեկտորով, որը հաստատել է ԱՄՆ նախագահի հետ սեքսի մասին նրա հայտարարությունների հավաստիությունը։

Ստուգումն իրականացվել է InStyle ամսագրի օգնությամբ, որին տված հարցազրույցում Դենիելսը պատմել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին։ Դերասանուհին ստուգումն անցել է դեռ 2011-ին, սակայն մամուլն այդ մասին միայն հիմա է իմացել։ Դատելով թեստի արդյունքներից՝ Սթորմիի պատմության հավաստիությունը 99 տոկոս է։ Պոռնոդերասանուհին պատմել է, որ նախագահի հետ սեքսով է զբաղվել՝ նշելով, որ երկուսն էլ սեքսի ժամանակ չեն պաշտպանվել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search