Որքան շատ ես խորանում անտառում, այդքան գայլերն ավելի են չարանում։ Պոռնոաստղ Սթորմի Դենիելսն առաջարկել է Թրամփին վերադարձնել 130 հազար դոլարը, որը նրան վճարել էին նախագահի հետ սեքսի մասին լռելու համար:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները վճարել են նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին, որը պոռնոֆիլմերում Սթորմի Դենիելս անունով է հանդես գալիս։ Նրան գումար են առաջարկել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնում, այսինքն՝ 2016 թվականի հոկտեմբերին։ Ի դեպ, Դոնալդն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ։

Անցյալ շաբաթ Ստեֆանին դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Լոս Անջելեսի դատարան ներկայացրած հայցում դերասանուհին նշել է, որ Թրամփը արդյունքում չի ստորագրել չհրապարակման մասին պայմանագիրը, չնայած դերասանուհին ինքը, նրա փաստաբաններն ու նախագահի փաստաբանը ստորագրել են։ Խոսքն այն համաձայնագրի մասին է, որով կողմերը՝ Դենիելսն ու Թրամփը, պարտավորվում են հրապարակայնորեն չխոսել իրենց «ինտիմ կապի» մասին, որն, ըստ հայցի, տեւել է 2006-ի ամառվանից մինչեւ 2007 թվական։ Մամուլում հայտնվել են կողմերի ստորագրած պայմանագրի պատճենները։ Ըստ այդ պայմանագրի՝ ո՛չ Թրամփը, ո՛չ Դենիելսը չպետք է հրապարակեն այդ անձնական տեղեկությունը, իսկ պոռնոդերասանուհին փաստաբանի միջոցով ստանում է վերոնշյալ գումարը։

Իսկ հիմա պոռնոաստղը դատի է տվել նախագահին, քանի որ վստահ է, որ առանց Թրամփի ստորագրության այդ պայմանագիրը ուժի մեջ չի մտնի։ Դենիելսը պահանջում է անվավեր ճանաչել փաստաթուղթը։ Ինչպես հայտնում է NBC News-ը, հիմա դերասանուհին ցանկանում է իր լռության համար վճարված 130 հազար դոլարը վերադարձնել: Սթորմին այլեւս չի ցանկանում լռել, ցանկանում է փողը վերադարձնել եւ պատմել Թրամփի հետ կապի մասին (ըստ երեւույթին, լրագրողները պատրաստ են նրա հետ հարցազրույցի համար մեծ փողեր վճարել): Սթորմին պատրաստ է լուսանկարներ, sms-ներ եւ տեսանյութեր ներկայացնել, որոնք հաստատում են Թրամփի հետ իր կապը:

Սակայն, ինչպես գրում է TMZ-ը, դերասանուհին այդքան փող չունի, դրա համար էլ սոցցանցերում դիմել է հասարակությանը՝ կազմակերպելով դրամահավաք քրաուդֆոնդինգի միջոցով։ 12 ժամում Սթրոմին արդեն 80 հազար դոլար է հավաքել, ու եթե այդպես շարունակվի, ապա վաղը դերասանուհին արդեն կկարողանա վերադարձնել փողը նախագահին։ Սակայն այդ գումարներից բացի, դերասանուհուն փող է պետք նաեւ փաստաբանների համար, դրա համար էլ Սթորմին մտադրվել է եւս մի քանի հազար դոլար հավաքել։ Գումարի մնացորդը Սթորմին պատրաստ է տրամադրել բարեգործական նպատակներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ