Սովորեք առողջարար նախաճաշ պատրաստել
Ինչո՞ւ եք ուտելիք պատրաստելը բարդ բան համարում։ Դրա համար պարզապես հմտություն է պետք։
Ամեն առավոտ, 10 րոպե YouTube-ում եւ Google-ում որոնեք հետաքրքիր նախաճաշի բաղադրատոմսեր, իսկ հետո պարզապես հետեւեք հրահանգներին ու պատրաստեք այն։ Օրական 10 րոպե, շաբաթական 7 օր՝ ընդամենը մեկ ժամ պրակտիկա։ Իսկ 3 ամսում դուք իսկական շեֆ խոհարար կդառնաք։ Ու բացի դրանից նոր բաներ կսովորեք ու առողջարար սնունդ կօգտագործեք։
Մարզանք արեք
Ձեր մարմինը ձեր ինքնազգացողության լավագույն ցուցանիշն է։
Մարզեք ձեր մարմինը, սովորեք հասկանալ, թե ինչի կարիք ունի այն։ Ուտե՞լ։ Քնե՞լ։ Հանգստանա՞լ։
Շնչառական վարժություններ արեք
Եթե դուք հաճախ եք ունենում բարկության բռնկումներ, այս կետը հենց ձեզ համար է։
Շնչառական վարժությունները թերեւս ամենահասարակ բանն է, որը դուք կարող եք ուսումնասիրել, բայց արդյունքը հսկայական է։ 10 րոպե կենտրոնացեք բացառապես ձեր շնչառության վրա։ Ուրիշ որեւէ բանի մասին մի մտածեք։ Պարզապես շնչեք 10 րոպե ու դուք ձեզ հանգիստ ու կենտրոնացած կզգաք։
Մարզեք ստեղծագործելու ունակությունը
Ստեղծագործելու գործընթացը նույնպես մկան է, որը պետք է մարզել, ինչպես եւ մնացած մկանները։
Եթե ուզում եք, որ Ձեր ստեղծագործական մկանները աշխատեն ու գաղափարներ ծնեն, դուք պետք է մարզեք դրանք։ Ամեն օր 10 րոպեի ընթացքում գրի առեք 10 նոր գաղափարներ, որոնք ծնվում են ձեր գլխում։ 10 գաղափար, որոնք զվարճալի կամ հետաքրքիր կթվան ձեզ։ Ցանկացած։ Պարզապես գրի առեք դրանք։
Շաքար մի օգտագործեք
Մարդկանց մեծ մասը թուլություն ունի քաղցրավենիքի հանդեպ։ Ընդ որում նկատի ունեցեք, որ մրգերն ու շոկոլադե սալիկները նույնպես շաքար են պարունակում։
Փորձեք չուտել շաքար, քանի որ վնասից բացի այն ոչինչ չի տալիս առողջությանը։
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար