Բելգիահայ երգչուհի KeyOh-ը վերջերս ներկայացրեց կուբացի հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային դարձած Havana երգի cover տարբերակը, սակայն Կուբայի մայրաքաղաքի փոխարեն հայ երգչուհին երգում վանկարկում է Երեւանի անունը: NEWS.am STYLE-ը զրուցել է KeyOh-ի հետ իր նոր cover-ի, երգի ընտրության եւ կատարման հիմնական մեսիջի մասին.
«Havana-ն շատ սիրված միջազգային հիթ է՝ անձամբ ինձ համար էլ շատ սիրելի երգ, բայց այն երգելիս ինձ համար խորթ էր նշելը «half of my heart is in Havana» (սրտիս մի մասնիկը Հավանայում է) արտահայտությունը, քանի որ ես ոչ Հավանայից եմ, ոչ էլ երբեւէ եղել եմ այնտեղ: Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի նույն երգը «Yerevan oh nana» բառերով… Դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երեւանի մասին»,-նշեց KeyOh-ը, որը թեեւ տեղյակ չէ՝ Կամիլան լսե՞լ է երգի իր տարբերակը, թե՞ ոչ, բայց հոգու խորքում հույս ունի, որ երգչուհուն այն դուր կգա.
«Այնպես կցանկանայի, որ նա լսած լիներ իր երգի cover-ն իմ տարբերակով, բայց ես այն բոլորովին վերջերս եմ տեղադրել YouTube-ում, այնպես որ՝ չեմ կարծում, թե լսած լինի: Ամեն դեպքում, կարծում եմ՝ նա ուրախ կլինի, որ իր երգն այդքան լայն արձագանքներ ունի: Առհասարակ, ես նրան հավանում եմ՝ որպես արտիստ, եւ ես շատ եմ սիրում երգի օրիգինալ տարբերակը»:

Ի դեպ, պատահական չէ, որ բելգիահայ երգչուհին ներկայացրել է ամենահիթային երգի cover-ը՝ նվիրված Երեւանին.
«Երբ ձայնագրում էի այս երգը, մտածեցի՝ միգուցե սա նաեւ լավ PR կլինի իմ երկրի համար, կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Ես միշտ կանեմ իմ ուժերի սահմանում ամեն ինչ իմ երկրի անունն անընդհատ շրջանառելու համար: Ես ինքս էլ ամեն ամառ աշխատում եմ գալ Հայաստան: Իհարկե, երբեմն աշխատանքի բերումով այդ ծրագրերս ձախողվում են, բայց այս տարի ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ ամուսնուս՝ Ջեյսոնի հետ այցելել Հայաստան»:
Երեւանի մասին երգող երգչուհուց հետաքրքրվեցինք՝ որոնք են մեր մայրաքաղաքի իր սիրելի վայրերն ու ինչն է հատկապես կարոտում, երբ հեռու է Երեւանից.
«Դե, իհարկե, ինձ համար ամենից սիրելի վայրն այնտեղ է, որտեղ ես ծնվել եմ: Խոսքը Չարբախի մասին է: Կարոտում եմ այն օրերը, երբ բակում խաղում էինք ընկերներիս հետ: Շատ եմ կարոտում նրանց, քանի որ նրանք իմ կյանքի, իմ պատմության մի մասն են: Հայաստան միշտ սիրով եմ այցելում, որպեսզի տեսնեմ ընտանիքիս անդամներին, ընկերներիս, բացի այդ՝ հաճելի է, երբ գոնե մի քանի օրով քեզ քո տանն ես զգում: Մեծ խաղաղություն եմ զգում, երբ այստեղ եմ լինում»,-եզրափակեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ KeyOh-ի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 28 սեպտեմբերի
Եռացող ջուր բեմ բարձրանալուց մեկ ժամ առաջ. Նիկոլ Շերզինգերը ցույց է տվել իր ոտքի սարսափելի այրվածքներն ու բշտիկները11:54, 28 սեպտեմբերի
Peaky Blinders-ից մինչև թափանցիկ ժանյակ. Ջենիֆեր Լոպեսը նորաձևության կերպարանափոխություն է կատարել Միլանում11:34, 28 սեպտեմբերի
10 միլիոն դոլարանոց հարսանիք. Թրամփի նախկին փաստաբան Ալինա Հաբան ամուսնացել է թուրք միլիարդատիրոջ հետ11:14, 28 սեպտեմբերի
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում երեխա է ունեցել. հայտնի «էքստրասենսի» կինը 33 տարով փոքր է իրենից10:36, 28 սեպտեմբերի
Սնուփ Դոգը MTV VMA մրցանակակիրներին խոստացել է «հատուկ մրցանակ», բայց մեկ պայմանով10:18, 28 սեպտեմբերի
Մադոննան կրկին ուշադրության կենտրոնում է. 68-ամյա աստղը հաղթական վերադարձել է MTV VMA, իսկ Թեյլոր Սվիֆթը շահել է գլխավոր մրցանակը09:00, 28 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ07:47, 28 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյան. Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո