Կանայք կան, որոնք կարող են իդեալական ընկերուհի կամ սիրուհի լինել, բայց նրանց հետ չի կարելի ամուսնանալ:
Ահա յոթ ժողովրդականություն վայելող տեսակ:
1. Կին-ռադիո
Սա այնպիսի կին է, որը չի լռում: Երբեք: Եթե նա կանգ է առնում, միայն նրա համար, որ շունչ քաշի:
Նրան չգիտես ինչու թվում է, թե պետք է բարձրաձայն ասել այն ամենը, ինչ կատարվում է նրա կյանքում: Նա միշտ պետք է տիրապետող լինի զրույցում եւ ամեն ինչ մեկնաբանի: Ընդհանրապես ամեն ինչ:
2. Հուսահատ աղջիկ
Սկզբում կթվա, թե նրա հետ ամեն ինչ ուղղակի ֆանտաստիկ է: Բայց դա` այնքան ժամանակ, մինչեւ որ նա անսպասելիորեն սկսի խոսել այն մասին, թե ում կուզեր տեսնել ձեր հարսանիքին, իսկ ում` ոչ:
Հետո ավելի վատ է. ինչ-որ տեղ հինգերորդ ժամադրությանը նա ձեզ կհարցնի, թե դուք քանի երեխա եք ուզում ունենալ եւ թե ինչպես կկոչեք ձեր շանը (որին դուք իհարկե կգնեք մինչեւ ամուսնությունը):
Երբ կինը չափից ավելի շտապեցնում է իրադարձությունները եւ նեղում է տղամարդուն, նրա համար շատ ծանր է: Եվ հարցն այն չէ, որ նա «պատրաստ չէ», այլ այն, որ նա, թվում է, պատրաստ է նետվել հենց առաջին տղայի վրա առաջին կանգառում, եթե նա ամուսնություն երաշխավորի:
3. Չափազանց քննադատական կին
Ինչ էլ անեք, այդ կնոջ համար բավարար չի լինի:
Ոչինչ «աշխատանք» չի կոչվում, եթե դա չի արվում դրա ստանդարտներին համապատասխան: Ով ինչ ասի, դա անմիջապես կհանվի համատեքստից եւ ինչ-որ անհասկանալի պատճառով կվերածվի վիրավորանքի: Մենք չգիտենք, թե ինչու, բայց այս աշխարհում որոշակիորեն կանայք կան, որոնք պատրաստ են պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ:
Նրանց թիկունքում հուզական մեծ պահուստ կա, եւ այդ կինն ամեն ինչ կանի ձեր կյանքը հարաբերությունների չընդհատվող պարզաբանման վերածելու:
Նման կինը տառապանքներից բացի, ոչինչ ի վիճակի չէ տալ: Այնպես որ պետք չէ ամուսնանալ` հուսալով, թե «ամուսնությունն ամեն ինչ կշտկի»: Անձնագրում կնիքից հետո ամեն ինչ ավելի վատ կլինի:
4. Բիմբա
Այդ տեսակի կանայք կարող են ոսկե շքանշան ստանալ տեսական հիմքերի իմացության եւ սեքսի գործնական հմտություններին տիրապետելու համար: Բայց սովորաբար նրանց ինտելեկտը, ավելի շուտ` դրա առկայությունը «կասկածելի» է թվում:
Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ տեսել ենք կանանց, որոնք ուղղակի շքեղ տեսք ունեն, բայց մինչեւ այն պահը, երբ բերանը կբացեն:
Նման կնոջ ամբողջ կյանքն անցնում է ֆիզիկական աշխարհում. սկզբում դուք մի տեսակ վախենում եք նրան տուն բերել` ծնողների մոտ, իսկ հետո խելագարվում եք նրանից, որ կարող եք քննարկել սոսկ այն, թե ինչպես է ձեռքի, ոտքի մատնահարդարում եւ մազերի գանգրացում արվում:
Դժբախտաբար, ցնցող աղջիկների մեծամասնությունը, որոնց դուք տեսել եք փողոցներում, այդ կարգին են համապատասխանում:
5. Արքայադուստր առանց սիսեռի հատիկի
Դա եւս սարսափելի է: Նման կինը նույնիսկ եթե եղունգը ջարդի, ձեզ կզանգի` հուսալով, որ դուք անմիջապես կթողնեք աշխատանքը եւ նրան «օգնության» կշտապեք:
«Ես պիտի անպայման գեղեցկության սրահում լինեմ: Դու տղամա՞րդ ես, թե չէ»:
Հայրիկը նրան միշտ ասել է, որ նա արքայադուստր է եւ նա հավատում է, որ ամբողջ կյանքում այդպես է լինելու:
Նման կանայք սովորաբար «թանկ» ճաշակ ունեն եւ միշտ ուզում են թանկ ռեստորաններում խայտել: Միաժամանակ, եթե գոնե 5 դոլար վաստակի, ապա որպես մոդել կամ Ինստագրամի աստղ:
«Փող չունե՞ս: Ուրեմն իմ տղամարդը չես: Էլի կփնտրեմ»:
6. Կպչուն աղջիկ
Այս կինն ինքնին տհաճություն է: Որովհետեւ ոչ մի տեղ, ընդհանրապես ոչ մի տեղ չի կարող գնալ առանց իր տղամարդու:
Նա ձեզ կհոգնեցնի`համոզելով գնալ աղջիկների հավաքույթի, օրական 20 անգամ կզանգի բջջայինի վրա եւ ընդհանրապես ձեզ կդարձնի միակը, ով գոյություն ունի Տիեզերքում: Նա ձեզ կխեղդի իր սիրով:
Եթե դեռեւս այդպիսի մեկին չեք գտել, ի սեր Աստծո, խուսափեք բոլորից, ովքեր համապատասխանում են այդ նկարագրությանը:
7. Մայրիկ
Նման կանայք սովորաբար խոշոր կազմվածք են ունենում, ծանր բնավորություն եւ մեծ մատներ: Նման կնոջը տղամարդ պետք չէ, նրան պետք է եւս մի երեխա, որին նա հոգ կտանի:
Կոպիտ ասած` տղամարդը նրան ընդհանրապես պետք է միայն բեղմնավորման համար: Մնացած ամեն ինչը նա ինքը կանի:
«Եվ հանկարծ մտքովդ չանցնի չլսել ինձ»: «Այս շապիկը հագիր, ոչ թե դա»: «Ինձ մի խայտառակիր, պատրաստվում ես այդ ջինսո՞վ գնալ»:
Փախեք հենց առաջին հնարավորության դեպքում: Հակառակ դեպքում կհասկանաք, թե չպաշտպանված սեքսն ինչ հեշտությամբ կարող է փչացնել կյանքը:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով