Քիմ Քարդաշյանի Instagram-ը լի է բիկինիով լողափնյա լուսանկարներով, բայց իրականում 37-ամյա հեռուստաաստղը իր մոր՝ Քրիս Ջեների հետ Քլիվլենդ է մեկնել՝ Քլոեի մոտ։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում այն սկանդալը, որի մեջ հայտնվել է Քլոե Քարդաշյանի բոյֆրենդը՝ Թրիստան Թոմփսոնը։ Հիշեցնենք, որ բասկետբոլիստը սկանդալային պատմության մեջ է հայտնվել՝ նրան «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։

Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

Քլոեն հիմա Քլիվլենդում է, ուր նա մեկնել էր աջակցելու Թրիստանին նրա թիմի խաղի ժամանակ, սակայն սկանդալից հետո հայուհին այլևս չի ուզում տեսնել իր բոյֆրենդին։
Page Six-ը գրում է, որ ամբողջ ընտանիքը համոզում է հղի Քլոեին լքել բասկետբոլիստին։

«Սա մղձավանջ է Քլոեի համար։ Նա հիմա սարսափելի վիճակում է։ Քրիսն արդեն ժամանել է, իսկ Քիմն ու Քորթնին դեռ ճանապարհին են։ Նրանք ուզում են, որ Քլոեն լքի Թրիստանին, քանի որ նա արժանի չէ Քլոեին։ Հիմա նրանց համար ամենակարևորը Քլոեին շուտ տուն տանելն է, որպեսզի երեխան վտանգի չենթարկվի»,- հայտնել է աղբյուրը, որը հավելել է, որ Քլոեն ուր որ է՝ պետք է ծննդաբերի։
Հայտնում են նաև, որ սթրեսի պատճառով Քլոեի մոտ վաղաժամ երկունքի ցավեր են սկսվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը