Նատաշա Կորոլյովայի ամուսինը՝ սթրիփթիզ պարող Տարզանը, որոշել է հիշել իր բուռն անցյալի մասին։
«КП»-ի տեղեկություններով՝ Տարզանը պատմել է, որ իր աշխատանքի բնույթից ելնելով, ինքը մշտապես ենթարկվում է մեծ գումարների գայթակղություններին։ Գլուշկոն անկեղծորեն պատմել է, որ իրեն բազմիցս առաջարկել են մեծ գումարներ ինտիմի դիմաց, բայց ինքը հրաժարվել է։ Անցանկալի բանակցությունները դադարեցնելու համար Տարզանը միտումնավոր աստղաբաշխական գումար էր պահանջում՝ մեկ միլիոն դոլար։ Իր կարիերայի արշալույսին Սերգեյը մի անգամ որոշել էր այդ ձևով գումար աշխատել, սակայն նրան դա չէր հաջողվել։
«Աղջիկները ինձ իրենց մոտ էին հրավիրել։ Գումար էին առաջարկել։ Ի զարմանս ինձ՝ ես առհասարակ ոչինչ չկարողացա անել»,- հիշում է Գլուշկոն։ Սերգեյին հրավիրած կանայք ըմբռնումով էին վերաբերվել իրավիիճակին։
«Նստեցինք, խմեցինք, ծիծաղեցինք ու իրար հրաժեշտ տվեցինք։ Նույնիսկ վճարեցին ինձ։ Բայց ես ցնցված էի»,- անկեղծ պատմել է Տարզանը։ Հետագայում Գլուշկոն հանգել է այն եզրակացության, որ իր վրա բացասաբար է ազդել վաճառված լինելու տհաճ զգացողությունը.
«Փողի դիմաց սերն ինձ համար չէ»,- ասում է Տարզանը։
Հասկանալի է, որ պրոֆեսիոնալ սթրիփթիզ պարողի հարուստ կենսագրությունում նման պատմություններ շատ են եղել, բայց նա այլևս չի գայթակղվել նման կասկածելի առաջարկներով։ Չնայած Սերգեյը լրագրողներին խոստովանել է, որ աղջիկներից բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում՝ հանդիպելու խնդրանքներով։
Բայց իր կնոջը՝ Նատաշա Կորոլյովային, Գլուշկոն չի դավաճանում։ Նրա խոսքով՝ երգչուհին չափազանց խորաթափանց է ու զգում է, երբ են իրեն փորձում խաբել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին