Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Սոսն անդրադարձել է երկրի բացթողումներին և ասել՝ հավատում է, որ մի օր այդ ամենը կվերանա:
Սոսը գրել է. «Ես հավատում եմ, որ կգա օր, երբ մարդ ապահովության զգացումով կծերանա իր սեփական հայրենիքում ։
Ես հավատում եմ, որ կգա օր, երբ օրենքը կլինի բոլորի համար , անկախ նրանից ում եղբոր տղան է։
Ես հավատում եմ, որ կգա օր , երբ ինչ որ բանի նախատեսած պետական բյուջեն , ուրիշ մայրցամաքում չի դառնա մի մեծ բարձրահարկ շենքերի կույտ։
Ես հավատում եմ , որ մի օր մեր երկրում արագաչափերը կտեղադրվեն միայն վարորդի կյանքը անվտանգ սարքելու համար։
Ես հավատում եմ, որ մանկավարժը , գիտնականը ֆիզիկոսը, վարորդը, արվեստագետը ու մնացած մասնագիտությունների տեր մարդիկ իրենց երկրում իրանց լավ կզգան։
Ես հավատում եմ որ կգա մի օր երբ Հայ ընտանիքում ծված երեխայի մեջ ծնողները չեն փորձի զարգացնել միայն բիզնեսմենի հատկությունը,կամ քծնել , շողոքորթելու ունակությունը , որ երեխան հետագայում իր տեղը գտնի։
Ես հավատում եմ , որ կգա մի օր երբ չենք ասի .« վայ ինչ ազնիվ լավ երեխայա , մեղկ ա, ո՞նց ա ապրելու էս երկրում»։
Ես հավատում եմ, որ կգա մի օր ,երբ մեր երկրում ,բարին , արդարը , թուլություն չեն համարվի։
Ես հավատում եմ ,որ մի օր կգա երբ մեր երկրում «նոռմալին» չենք ասի «լավ»։
Ես հավատում եմ, որ կգա մի օր ,երբ հայաստանի պաշտոնները կզբաղեցնեն իսկական իրենց գործի գիտակները և արժանավոր մարդիկ։
Ես հավատում եմ ,որ մեր այսօրվա «հերոսները» չեն լինի քցող չարագործները ։
Ես հավատում եմ, որ միշտ մեր երկրում ՃԻՇՏՆ Ու Ուժեղը չի լինի նա, ով մեջք ունի , ճարտար խոսել գիտի կամ ահավոր խորամանկա ։
Ես հավատում եմ ,որ Արդարն ու բարին մեր երկրում մի օր կհաղթի։
Ես հավատում եմ, որ մի օր բիզնես շինությունների կողքին նաև կկառուցվեն մշակութային շինություններ։
Ես հավատում եմ, որ Մի օր, ով ինչ ուզի մեր քաղաքում չի սարքի։
Ես հավատում եմ, որ մի օր ղեկավարները կմտածեն ապագա սերնդի մասին։
Ես հավատում եմ, որ մի օր հացի խնդիրը կվերանա։
Հավատում եմ, որ մի օր, ինչ որ մեկը իրա պապայով առաջ չի գնա։
Ես հավատում եմ որ մի օր , մեր երկրում , ուժեղը օրինակելի կլինի։
Հավատում եմ ,որ ինչ որ մեկի սիրուհին ավելի խիզախ չի լինի քան սովորական կրթված աղջիկը։
Ես հավատում եմ, որ մի օր արժեքավոր արվեստը կվերադառնա։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում նյութական ձեռքբերումները մեծ առավելություններ չեն համարվի։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում օրենքները խախտելու համար օրենքներ չեն հորինվի։
Ես հավատում եմ, որ լավ մասնագետը իր ղեկավարի համար ավելի կարևոր կլինի , քան ղեկավարը իր համար։
Ես հավատում եմ ,որ կոռումպացված մարդիկ , կվերանայեն իրենց արժեքները։
Ես հավատում եմ ,որ մի օր կգա ,երբ մենք չենք հիանա այն մարդկանցով , ովքեր սխալ ճանապարհով ձեռք են բերել միլյոններ։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում ընկերները չեն ծափահարի իրանց են ընկերոջը, ով խիզախորեն ճնշումա իրենից թույլին։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր երբ մեր երկրում երեխա ունենալու կենցաղային բարդությունը կթեթևացնի պետությունը և կշատանանք։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր ,երբ հայի հանճարը կկայանա հենց իր հայրենիքում։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր ,երբ արտագաղթը կվերանա։
Ես հավատում եմ ՄԵԶ ՝ Էսօրվա ջահելներ»:
Իսկ ավելի վաղ դերասանն Instagram-ի իր էջում կոչ էր արել միանալ ցուցարարներին: Սոսը գրել էր. «Միացում :) Ժողովուրդ ջան, ես Ձեր մեռնեմ կյանքին)))»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը