Հայաստանում տիրող իրավիճակին ակտիվորեն հետեւում է նաեւ Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը, որը պարբերաբար գրառումներ է կատարում Facebook-ի իր էջում՝ աջակցելով ոտքի ելած հայ երիտասարդությանը: Ժամեր առաջ Մարկոն տեսաուղերձ է ներկայացրել, որտեղ ասում է.
«Ողջույն, իմ եղբայրներ եւ քույրեր, ամբողջ աշխարհի, բայց մանավանդ՝ Հայաստանի հայեր, որոնք այս օրերին ոտքի են ելել ու ցույցերի են գնում պարոն Սերժ Սարգսյանի եւ նրա կառավարության դեմ, որովհետեւ փոփոխություն են ուզում: Ես ձեզանով շատ-շատ հպարտ եմ, որ ամբողջ այս ցույցերի ընթացքում խաղաղությամբ եք առաջնորդվում, որ հարգանք ունեք անգամ ձեզ հարվածող ոստիկանի հանդեպ: Պարոն Նիկոլայ, ես Ձեզանից շատ շնորհակալ եմ: Պարոն Սարգսյան, Դուք արդեն երկու ժամանակաշրջան Ձեր նախագահությունը կատարել եք եւ ամեն ինչ իր ժամանակն ունի: Հայաստանի ժողովուրդը բավականին հոգնել է Ձեր կառավարությունից եւ փոփոխություն է ցանկանում:
Հայրս մի անգամ ինձ ասաց, որ մենք՝ հայերս, քիչ ենք եւ բավականին շատ թշնամիներ ունենք. մենք մեր դեմ երբեք չպիտի հելնենք: Խնդրում եմ Ձեզանից՝ ժամանակ հատկացրեք եւ այդ տեղափոխությունը հանդարտ ձեւով իրականացրեք: Ես պարոն Նիկոլային էլ լավ չեմ ճանաչում, պարոն Սերժին էլ, բայց գիտեմ, որ երկուսի սիրտն էլ ճիշտ տեղում պետք է լինի եւ հույս ունեմ, որ այս փոփոխությունը հանգիստ ձեւով կընթանա»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը