Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:
Նա գրել է «Հարգելի ընկերներ! Շատ հարցեր և ոչ կոռեկտ մեկնաբանություններ են հնչում այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Ցանկանում եմ պատասխանել միանգամից 3 հարցի: 1 Սա ոչ հակառուսական, ոչ պրոամերիկյան և բացարձակ ոչ մեկի շահերին ուղղված չէր, այլ ժողովրդական բողոք էր: 2 Բողոքի ցույցերին մասնակցում էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլև հասարակ քաղաքացիների մի մեծ զանգված, որը նշանակում է ոչ միայն քաղաքական, այլ սոցիալ-հասարակական և ժողովրդական բողոքի ցույց: Ուստի համեմատել Հայաստանի իրադարձությունները ուրիշ երկրների հետ սխալ է: 3 Հայ ժողովուրդն այս օրերին իրեն դրսևորում էր վստահ, արժանի և ադեկվատ, իսկ ոստիկանությունն ու մնացած կառույցները, շատ քիչ բացառությամբ, արժանի կերպով ուղեկցում էին ցույցերը՝ կատարելով իրենց պարտականությունները: Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ, նաև այս բառի այլ իմաստով: 4 Սա միայն սկիզբն է, կարևորը, թե ինչ կլինի հետո: Հավատում եմ Հայաստանին!»:
Ավելի վաղ, հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հայերեն և ռուսերեն լեզուներով գրառում էր կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին: Նա գրել էր. «ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Շտապ! ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Փառք Աստծո, որ ամեն ինչ անցավ առանց լուրջ ողբերգական միջադեպերի: Հարգեք ժողովրդին!»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի