Մայիսի 19-ին Լոնդոնում կկայանա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքը։ TMZ –ը գրում է, որ հանդիսությանը ներկա չի գտնվի ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը։ Պատճառն այն է, որ այսօր նա պետք է սրտի վիրահատության ենթարկվի։
Թոմասը խոստովանել է, որ վեց օր առաջ սրտի նոպա է ունեցել, բայց դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի մասնակցի դստեր հարսանիքին։ Սակայն, պորտալի տվյալներով՝ դերասանուհու հոր սրտի խնդիրները շատ ավելի լուրջ են, քան սկզբում էր թվում։
Փոխարենը, Լոնդոն են ժամանել Մեգանի հեռավոր ազգականները, ում թագավորական հարսանիքին չեն հրավիրել, գրում է The Telegraph-ը ։
Թրեյսի Դուլիին՝ Մեգան Մարքլի խորթ եղբոր ՝ Թոմաս Մարքլ կրտսերի նախկին կնոջն ու նրա երկու որդիներին՝ 25-ամյա Թայլերին ու 26-ամյա Թոմասին այսօր նկատել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Նրանք մեծ քանակությամբ ուղեբեռով են ժամանել։
Այսպիսով՝ Թրեյսի Դուլին իրականացրել է առանց հրավերքի հարսանիքին ներկա գտնվելու, բրիտանական հեռուստատեսությամբ ելույթ ունենալու ու Մեգան Մարքլի մասին պատմելու իր խոստումը։ Այն ժամանակ հիշատակվում էր նաև, որ Մեգան Մարքլը վաղուց կապ չի պահպանում հայրական կողմից իր ազգականների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին