Մենք արդեն հայտնել ենք, որ CNN-ը սկսում է իր Anthony Bourdain Parts Unknown շոուի 11-րդ եթերաշրջանը, որտեղ հանրահայտ ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ճամփորդում է աշխարհով, իր համար բացահայտում այլ մշակույթներ, նաեւ համաշխարհային խոհանոցը։
Գալիք եթերաշրջանը բաղկացած է լինելու ութ դրվագից, ու դրանցից մեկը, որը թողարկվելու է մայիսի 20-ին, նվիրված է լինելու Հայաստանին։ Իսկ մինչ այդ Էնթոնին իր շոուի կայքում հրապարակել է փոքրիկ հաղորդագրություն իր ուղեւորության, Սերժ Թանկյանի ու Հայոց ցեղասպանության մասին։
«Տարիներ իմ շոուի ամերիկահայ երկրպագուներն ինձ հարցնում էին, թե ես երբ եմ Հայաստան այցելելու։ Ինձ այդ ուղեւորության հետ կապված բազմաթիվ հարցեր էին անհանգստացնում, ես մտածում էի, թե ինչպես ու ինչ տեսանկյունից պետք է ներկայացնեմ այդ հին ու շատ բարդ երկիրը։ Հետո, անսպասելիորեն ինձ հետ կապվեց System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը, ով բազմաթիվ այլ ամերիկահայերի նման փորձում է վերամիավորվել իր արմատներին։ Նրա անձնական պատմությունը, ինչպես նաեւ իրենց հայ համարող բազմաթիվ այլ մարդկանց պատմությունները կապակցված է սփյուռքի հետ, մարդկանց հետ, որոնք փախել են կամ արտաքսվել են այն իրադարձությունից հետո, որը միայն ցեղասպանություն է պետք կոչել։ Պետք է նկատել, որ Թուրքիան առ այսօր հերքում է այն փաստը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Բայց ես խնդիր չունեմ այդ բառն օգտագործելու հարցում, ու ես չեմ հասկանում, թե ինչու է աշխարհը 1915-ին թուրքերի կողմից ծրագրված 1.5 մլն հայի զանգվածային ոչնչացումն ու ավելի մեծաքանակ հայերի արտաքսումն անվանում ցանկացած այլ բառով, բայց ոչ ցեղասպանություն։
Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի հերքումը Հայաստանի մասին ցանկացած բանավեճի կենտրոնական թեման է, միավորիչ գործոն բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայ են համարում։ Ըստ երեւույթին, այս հաղորդման ցուցադրումից հետո ես այլեւս ցանկալի հյուր չեմ լինի Թուրքիայում։ Բացի դրանից ես նկարահանումներ եմ արել նաեւ Արցախում, որից հետո ինձ հայտնել են, որ ես «պերսոնաժ նոն գրատա» եմ Ադրբեջանում։
Սփյուռքի օգնությունը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Մարդիկ վերադառնում են հայրենիք ու օգնում այնտեղ դպրոցներին ու հիվանդանոցներին։ Հայերը վերադառնում են, որպեսզի ուսումնասիրեն իրենց արմատները, նաեւ վայելեն իրենց ազգային խոհանոցը։ Սերժ Թանկյանի պատմությունն էլ է այդպիսին։ Ես շնորհակալ եմ նրան, իր կյանքի պատմությունն ինձ պատմելու համար»,- գրել է Էնթոնին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել