Վիկտորիա Բոնյայի նախկին ընկերուհին՝ Դարյա Ուլանովսկայան պատմել է, թե ինչպես է հեռուստաաստղը վթարի զոհին մահամերձ վիճակում լքել ճանապարհին։
Երկարաոտ գեղեցկուհին ժամանակին սիրում էր արագ վարել իր մեքենան, որը նրան երկրպագուն էր նվիրել ու մի անգամ նա Դաշայի հետ միասին ականատես է դարձել մի սարսափելի վթարի։ Վթարի մանրամասները Դարյան հայտնել է իր «Ինսթագրամի» ուղիղ եթերում։ Ու Վիկա Բոնյայի դաժանությունը, աղջկա խոսքով, ապշեցրել էր իրեն։
«Կեսգիշերին, կամ գիշերվա ժամը մեկին մենք մեքենայով շրջում էինք քաղաքում։ Գարուն էր, կամ ամառ, տաք եղանակ էր։ Կանգնած էինք լուսացույցի տակ, խանութի մոտ։ Մեր առջևով անցավ մի «Ժիգուլի»։ Մի ինչ –որ «Միցուբիշի» էլ, պայմանականորեն այդպես ասենք, որի մեջ երկու հարբած տղաներ էին, հենց այդ պահին փողոցի մյուս կողմից արդեն կարմիր լույսի տակ սլանում է առաջ ու հսկայական արագությամբ բախվում այդ «Ժիգուլիին», մեքենան կողաշրջվեց, ուղիղ մեր աչքի առաջ։ Լուրջ վթար էր։ Իսկ այդ տղաները արագ փախան այդտեղից։ Ես ու Բոնյան մոտեցանք, սարսափելի էր։ «Ժիգուլիի» ուղևորը՝ մի կին , դուրս էր թռել մեքենայից ու ընկած էր ասֆալտի վրա, նրա գլխից արյուն էր հորդում։ Երդվում եմ։ Ես դուրս եկա մեքենայից, որ օգնեմ, մտածում էի, «շտապ օգնություն» կանչեմ։ Իսկ Բոնյան ասում է․ «Ես գնացի»։ Նա նույնիսկ դուրս չեկավ մեքենայից։ Ընդամենը պատուհանից նայեց ու ասաց։ «Գնացինք»։ Ես ասում եմ, «Բոնյա, ո՞նց թե գնացիր, ես առանց մեքենայի եմ»։ Իսկ նա թե․ «Վերջ, վերջ» ու մեքենայով թողեց հեռացավ։ Հասկանո՞ւմ եք․․․ Այդ ժամանակ դեռ ոչ մի Վիկտորիա Բոնյա չկար, նա ընդամենը սովորական Վիկա էր։ Այդ ժամանակ «Дом 2» հեռուստանախագիծն անգամ գոյություն չուներ»,- պատմել է Ուլանովսկայան։
«Կյանքում տարբեր իրավիճակներ են լինում։ Ես այդ իրավիճակի մասին ոչինչ չգիտեմ ու որևէ առնչություն դրա հետ չունեմ։ Դաշան ինքն է օգնելու ցանկություն հայտնել, ես որևէ մեծ սկանդալ այդ պատմության մեջ չեմ տեսնում»,- հայտնել է Վիտկոտրիայի ներկայացուցիչը «Սթարհիթ»-ին տված հարցազրույցում։
Նաև Ուլանովսկայան նշել է, որ իր կարիերայի արշալույսին Վիկան շատ էր սիրում հայտնվել աշխարհիկ միջոցառումներին հայտնի ապրանքանիշերի ֆեյքերով։ Դաշայի խոսքով՝ իր նախկին ընկերուհին կարող էր կրել իսկական ադամանդով մատանի, բայց դրան համապատասխանեցնել մի քանի դոլարով Թաիլանդում գնված ականջօղ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու