Խոյ
Խոյը միշտ պատրաստ է զայրանալ: Նա կարող է պայթել զայրույթից, եւ այդ ժամանակ նա կորիդայում հայտնված կատաղած ցուլ է հիշեցնում: Բարեբախտաբար, Խոյն արագորեն հանդարտվում է, չնայած Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ընդունված է համառ համարել:
Ցուլ
Ցուլը համբերատար է, այդ պատճառով երկար է զայրանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կուտակել վիրավորանքը, իսկ հետո հայտարարել այդ մասին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ վիրավորողն ամենեւին դա չի սպասում: Այդ պատճառով հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս միանգամից արտահայտվել եւ լարվածությունն իրենց ներսում չպահել:
Երկվորյակներ
Երկվորյակները զայրացած ժամանակ չեն մտածում արտահայտությունների հարցում, իսկ եթե նրանց նպատակաուղղված են զայրացրել, նաեւ վրեժի մեթոդների: Բարեբախտաբար, Երկվորյակներն արագորեն տարվում են այլ բաներով. չէ՞ որ շուրջն այնքան դրական եւ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են շեղել բացասական էմոցիաներից:
Խեցգետին
Զայրանալով՝ Խեցգետինը կարող է վիրավորվել, տխրել կամ նույնիսկ որպես զոհ ներկայանալ: Բայց հենց այդ վիճակում զայրացած Խեցգետինն առավել սարսափելի է, քանի որ շրջապատի մոտ մեղավորության զգացում առաջացնելով՝ կարող է ներողություն կորզել ե՛ւ իրեն վիրավորողից, ե՛ւ նրանից, ով ընդհանրապես կապ չունի իրավիճակի հետ:
Առյուծ
Զայրացած Առյուծն անպայման կցանկանա լուծել խնդիրը: Նա կարող է թշնամուց վրեժ լուծելու սարսափելի ծրագիր կազմել: Մեկ «բայց». գաղափարն Առյուծը կյանքի կկոչի շրջապատի միջոցով, իսկ դա նշանակում է, որ զայրացած Առյուծը բավական վտանգավոր է նաեւ մտերիմների համար:
Կույս
Կույսը կարող է երկար ժամանակ վրեժ ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար են: Կույսը կարող է բազմաթիվ բողոքներ գրել անբարեխիղճ սպասարկման համար եւ չհոգնել: Շատերը Կույսերին խորհուրդ են տալիս այդ ամբողջ էներգիան դրական հուն ուղղել:
Կշեռք
Զայրացած Կշեռքները հակասական զգացմունքներ են ունենում. շարունակել զայրանա՞լ, թե՞ ներել ու բաց թողնել, ամեն ինչ հիշե՞լ, թե՞ կյանքից ջնջել բացասականի աղբյուրին: Կշեռքները շատ երկար կարող են տատանվել, իսկ իրավիճակից ելքը կախված է այն հանգամանքից, թե ե՞րբ կհոգնեն մտածել եւ կվճռեն գործել:
Կարիճ
Վրեժի կամ պատասխան հարվածի հարցում Կարիճները հավասարը չունեն: Սակայն դեմ գնալով տիեզերքին, հարկավոր է հիշել բումերանգի օրենքի մասին, եւ ոչ միայն բացասականը վերադարձնել թշնամուն, այլ ուժերը պահել մտերիմների համար ինչ-որ լավ բան անելու նպատակով:
Աղեղնավոր
Աղեղնավորներն անկանխատեսելի են զայրանում: Երբեմն կարող են թափ տալ ձեռքը եւ ասել՝ «Դե լավ, ո՞ւմ հետ չի պատահում», չնայած դուք հստակ հասկանում եք, որ մեղավոր եք, եւ ձգտում եք շտկել իրավիճակը: Միաժամանակ Աղեղնավորը կարող է հիշել, որ ութ տարի առաջ հենց դուք եք խմել իր յոգուրտը, եւ դեռ երկար ժամանակ ձեզ հիշեցնել այդ մասին: Իհարկե, հազիվ թե այդ դեպքում Աղեղնավորը լրջորեն զայրանա:
Այծեղջյուր
Այծեղջյուրները քիչ եւ հազվադեպ են զայրանում, պարզապես այն պատճառով, որ նրանց հունից հանելը դժվար է: Բայց եթե ինչ-որ մեկին հաջողվում է խախտել նրանց հանդարտությունը, պատասխան չստանալը դժվար է, քանի որ Այծեղջյուրները, Կույսերի նման, լավ հիշողություն ունեն:
Ջրհոս
Ջրհոսները սովորաբար բուռն են զայրանում՝ լինի ոտքը տրորած անցորդի վրա, թե՞ տիեզերական անարդարության համար: Բայց Ջրհոսը հազվադեպ է պատասխան քայլերի դիմում: Նա նախընտրում է գործով ապացուցել, որ ինքն ավելի լավն է:
Ձկներ
Ձկները, որպես կանոն, կարող են զայրանալ եւ վիրավորանք նորից ու նորից վերապրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի դյուրին է բաց թողնել ե՛ւ իրավիճակը, ե՛ւ հնարավոր մեղավորին, ու շարունակել ապրել: Բայց եթե դա չի օգնում, զայրույթից ազատվելուն կօգնեն հոգեբանի խորհուրդները:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է