Քեւին Սփեյսին վերադառնում է Հոլիվուդ, 58-ամյա դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Կոկսի «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմում։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ մի քանի երիտասարդ տղաներ, որոնք ելումուտ ունեն Լոս Անջելեսի աշխարհիկ շրջանակներում, որոշում են մի խաբեություն կազմակերպել «հարուստ պապաների վախկոտ տղաների» շրջանում, և այդ խաբեության հաջողությունը կախված էր միայն գեղեցիկ համոզելու ու վստահություն ներշնչելու կարողությունից։ Կազմակերպելով դասական բուրգ, նրանք արագ հարստանում են, բայց գալիս է մի պահ, երբ իրենք էլ են դառնում իրենց սխեմայի պատանդը։
Ֆիլմն էկրաններին ցուցադրվելու է հուլիսի սկզբին։ Քեւին Սփեյսին կատարում է մի մարդու դեր, որը որոշակի պահի «մատնում է» ավազակախմբին, իսկ նրան սպանում են։ Ի դեպ, ֆիլմում Սփեյսիի հերոսը նույնասեռական է։
Հիշեցնենք, որ ինը ամիս առաջ մամուլում սկսել էին մեղադրանքներ հայտնվել Քևին Սփեյսիի հասցեին։ Մի քանի դերասան հայտնել էր նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին։
Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեպը, որը նկարահանվել է Star Trek հեռուստասերիալում, Սփեյսիին մեղադրել է 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ (դերասանն այն ժամանակ 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26)։ Սփեյսին հայտնել է, որ չի հիշում նման միջադեպ այն ժամանակ անչափահաս Ռեպի հանդեպ, բայցևայնպես ներողություն է խնդրել նրանից: Հետո այդ մեղադրանքներին են միացել ևս երեք դերասան։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել