ԽՈՅԵՐ
Այսօր մտածեք՝ ցանկանում եք ձեր սիրելի անձնավորության հետ շարունակել կյանքի մյուս մասը, թե ոչ։ Եթե այո, ուրեմն համատեղ կյանքը կարելի է հենց այսօրվանից սկսել, իսկ եթե ոչ, ուրեմն ժամանակն է խաչ քաշել ամեն ինչի վրա եւ ավելի լուրջ հարաբերություններ սկսել։
ՑԼԵՐ
Հուլիսի 3-ն առանց սիրելիի վստահության չեք կարող անցկացնել։ Նույնիսկ եթե ձեր սիրելին բացատրի, թե ինչու չի կատարել իր խոստումները, ստիպված եք լինելու հավատալ նրան, քանի որ նրա խոսքերը ստուգելու այլ հնարավորություն չեք ունենա։ Չէ որ դուք Շերլոկ Հոլմսը չեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ստիպված կլինեք բավականին կարեւոր ընտրություն կատարել, եւ այս հարցում ոչ մեկը՝ անգամ սիրելի էակը, չի կարող օգնել ձեզ։ Աստղերը հուշում են՝ եթե դուք այդ ամենին մեծ պատասխանատվությամբ մոտենաք, ապա խնդիրն ընդհանրապես բարդ կամ անլուծելի չի լինի ձեզ համար;
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օրը բարենպաստ է նոր ծանրությունների համար։ Մտածեք, թե ինչպիսի մարդու հետ կցանկանայիք անցկացնել հուլիսի 3-ը։ Մեկը, ով իր ամբողջ օրը նվիրում է ընթերցանությանը, թե նրան, ով սիրում է թափառել քաղաքի փողոցներում՝ բաց չթողնելով ոչ մի երեկույթ։ Բայց նաեւ հիշեք, որ ցանկացած կանոն ունի իր բացառությունը եւ կարելի է գտնել «ոսկե միջինը»։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի զսպել եւ կառավարել իր զգացմունքները, ուստի չի բացառվում, որ արժանանաք նրա «քաղցր եւ ջերմ խոսքերին»։ Փորձեք համբերատար լինել եւ հասկանալ, որ նրա համար օրն այնքան էլ բարի չի եղել։
ԿՈՒՅՍԵՐ
Հուլիսի 3-ին կբարելավեք օտար լեզուների ձեր իմացությունը։ Հնարավոր է, որ հանդիպեք հակառակ սեռի օտարերկրացի ներկայացուցչի, որի հետ ստիպված կլինեք խոսել այլ լեզվով՝ զարգացնելով ձեր լեզվաբանական ունակությունները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Տանից դուրս գալիս ուշադիր եղեք, քանզի հնարավոր է մոռանաք փակել ծորակը եւ ձեր բնակարանը հայտնվի հեղեղի մեջ, ինչի հետեւանքով առաջիկա օրերին ստիպված կլինեք զբաղվել վերանորոգման աշխատանքներով։ Ձեր ընտանիքի անդամները նույնպես գոհ չեն լինի դրանից եւ տարաձայնություններն անխուսափելի կդառնան։ Ավելի ուշադիր եղեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր այն օրն է, երբ Կարիճները եւ նրանց սիրելիները ընդունակ են փոքրիկ ռոմանտիկ խելահեղությունների միմյանց ուրախություն պարգեւելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները սիրային հարցերում կարող են համարձակորեն իրենց սեփական կանոնները թելադրել եւ փոփոխել դրանք, երբ կամենան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր Այծեղջյուրներին արժե մտորել այն հարցի շուրջ, որ նրանց իդեալիզմը խոչընդոտում է իրենց անձնական կյանքին: Անշուշտ, երազանքները հիանալի երեւույթ են, սակայն չափազանց կարեւոր է հասկանալ տարբերությունը երազանքի եւ իրականության միջեւ :
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը զգուշացնում են Ջրհոսներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն հայտնվել են նրանց հորիզոնում, եւ շուտով կդրսեւորեն իրենց:
ՁԿՆԵՐ
Եթե այսօր Ձկները ցանկանում են հեռանկարային սիրային ծանոթություն հաստատել, ապա այն ամենը, ինչ նրանք պետք է անեն՝ ճակատագրին չխոչընդոտելն է:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին