Ազգությամբ հայ հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան հաճախ ներկայացնում է իր Instagram-ի հետեւորդներին ինչպես հումորային լուսանկարներ, այնպես էլ գեղեցիկ սելֆիներ ու ամուսնու հետ համատեղ լուսանկարներ: Թերեւս, նա հումորի զգացումով հետ չի մնում հայտնի հումորիստ ամուսնուց:
Այս անգամ Ժաննան իր Instagram-յան միկրոբլոգում ուղերձ է հղել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին: Ժաննայի հումորային տեսանյութում ասվում է, որ ամուսինը իրեն խնդրել է «չսափրվել» եւ իրեն այդ «անհիմն խայտառակությունից» կարող է փրկել միայն Իսպանիայի հավաքականի նկատմամբ` Ռուսաստանի հավաքականի հաղթանակը:
Ավելի վաղ Ժաննան Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում, որը մեկնաբանել էր իրեն հատուկ հումորային երանգներով: Հայտնի է, որ նա եւ Գարիկը բավականին հետաքրքրված են ֆուտբոլով: Նրանց նոր լուսանկարը արված էր Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտից:
Ամենահետաքրքիրը, սակայն, Ժաննայի յուրահատուկ գրառումն է: Նա լուսանկարին կից գրել է. «Երեկ լուսանկարվեցի Գարիկ Մարտիրոսյանի հետ»:
Օրերս Ժաննան ներկայացել էր նաեւ գույնզգույն հանդերձանքով:
«Ես կարծում եմ, որ այս լուսանկարում ես, այնուամենայնիվ, չարաշահել եմ ֆոտոշոփը: Դա հասկացա, երբ զգեստիս վրա աֆրիկյան ռնգեղջյուրի դեմքի փոխարեն, որը կար զգեստիս վրա մինչեւ ֆոտոշոփը, տեսա գեղեցիկ աղջկա դեմք», - մեկնաբանել էր լուսանկարը՝ Լեւինան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ