Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ գողության մեղադրանքով դատական գործի մասին, նաեւ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար, հայնում է «Дни»-ն:
«Ես վստահ եմ, որ Ձեր սերն ու հոգատարությունն օգնում են Արմեն Բորիսիին վերականգնվել, ու հենց այդ պատճառով էլ ամենադժվարն արդեն անցյալում է»,- գրել է Սողոմոնյանը Facebook սոցցանցի «Արմեն Ջիգարխանյան» ընդհանուր խմբում։

«Հիմա Արմեն Բորիսին լավ վիճակում է, հանգստանում է, հիմնականում իր առողջությամբ է զբաղվում,- շարունակում է Սողոմոնյանը,- Ցիմբալյուկի հետ կապված ամբողջ պատմությունն արդեն անցյալում է, նա նախընտրում է այդ մասին չհիշել։ Մենք ավելի շատ քննարկում ենք նոր թատերական եթերաշրջանի նախապատրաստումն ու իհարկե ֆուտբոլի աշխարհի առաջնությունը»։
Նա հավելել է, որ դեղին մամուլի տեղեկությունները այն մասին, որ դերասանի նախկին կնոջ հանդեպ դատական գործերը դադարեցված, իրականությանը չեն համապատասխանում։

«138 հոդվածով գործը շուտով կփոխանցեն դատարան։ Մենք նաեւ աշխատում ենք գործ հարուցել խաբեության մասին հոդվածով։ Հույս ունեմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, ու մենք կկարողանանք հանգստացնել Արմեն Բորիսիի բոլոր երկրպագուներին»,- հայտնել է Սողոմոնյանը։ Ավելի վաղ Էլինա Մազուրը պատմել էր Սողոմոնյանի հանդեպ անձնական վերաբերմունքի մասին։
«Տնտեսական գիտությունների թեկնածու, բիզնեսով է զբաղվում , մի քանի ընկերություններ ունի։ Արմեն Բորիսին մտերիմ էր նրա հոր հետ։ Ու Արթուրը ժողովրդական դերասանին իր երկրորդ հայրն է համարում, երկար տարիներ օգնում է նրան, թատրոնն է հովանավորում։ Ի դեպ նա օգնում է ոչ միայն Ջիգարխանյանին։ Օրինակ՝ նա աջակցել է Նատալյա Գունդարեւային, երբ նա հիվանդ էր։ Հնարավոր է, որեւէ մեկի համար դժվար է հավատալ, որ կան նման մարդիկ՝ սրտացավ բարերարներ․․․»,- նշել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ