Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19)
Խոյը կփակվի բոլորից, առճակատման չի գնա, քանի դեռ դրա կարիքը չկա: Երբ Խոյը սիրահարված է, ուզում է ձեզ հետ կիսվել իր երջանկության յուրաքանչյուր փշրանքով, իր կյանքի անհեթեթ մանրամասներով, նաեւ իմանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում: Խոյերին դյուրին է հասկանալ. եթե ձեզ թվում է, որ ինչ-որ բան այնպես չէ, մեծ է հավանականությունը, որ ճիշտ եք:
Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21)
Նա կսկսի ամեն ինչ անել՝ իր կյանքն ավելի «երջանիկ» դարձնելու համար: Նա կչարաշահի Instagram-ում գլամուր լուսանկարների տեղադրումը կամ կփոխի իր կենսական տարածությունը՝ հարաբերություններից դժգոհության աստիճանին համարժեք: Ցուլն էսթետ է, սոցիալական մարդ, նրա երջանկությունը կախված է նրանից, թե իրեն ինչպես են ընկալում ուրիշները: Նա ավելի ու ավելի շատ կախված կլինի ուրիշների կարծիքից, մինչեւ անձնական կյանքում խնդիրներից շեղվելու այլ միջոց գտնի:
Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21)
Երկվորյակները կորսված տեսք են ունենում, ցրված են լինում աշխատավայրում, կարող են առանց պատճառի արտասվել, մտահոգությունները պատմել ընկերներին, քանի որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել հարաբերություններից դժգոհությունները: Երկվորյակներն անվճռական են, նրանք կփորձեն դժգոհությունը թափել մնացյալ ամեն ինչի վրա՝ բացի սիրուց, մինչեւ ընդունեն դառը իրականությունը:
Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22)
Նրանք մանրախնդիր են դառնում: Ընկերներին պատմում են, թե որքան դժբախտ են, սոցցանցերում ագրեսիվ մեկնաբանություններ են թողնում, անում են հնարավոր ամեն ինչ՝ սեփական դժբախտությունը «թափելու» համար: Խեցգետինները ռոմանտիկ են, այդ պատճառով չափազանց հիասթափվում են, երբ հարաբերությունները չեն ստացվում:
Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22)
Առյուծներն ագրեսիվ են դառնում, իսկ հետո՝ անտարբեր: Դժբախտ Առյուծը բավական դաժան է, քանի որ նրա ներքին վստահությունը գալիս է սեփական արժանապատվության զգացողությունից, եւ երբ նրա կյանքում ինչ-որ բան հարթ չէ, անվստահ է դառնում, հարձակվում է զուգընկերոջ վրա, արդյունքում՝ պարզապես առաջ է շարժվում:
Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22)
Նա փորձում է իրեն զբաղեցնել ինչ-որ բանով, որն օգնում է շեղվել խնդրից: Կույսն էությամբ կրքոտ է, բայց կարող է պարանոյիկ դառնալ: Եթե նա շատ է կենտրոնացած իր կյանքի ինչ-որ հատվածի վրա, դա որպես ազդանշան ընդունեք. ուրեմն՝ նրա հարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ:
Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22)
Կշեռքները սկսում են տարվել աշխատանքով: Հիշեք, որ նրանք կյանքում հավասարակշռություն են որոնում, այդ պատճառով, եթե Կշեռքների կյանքում այն խախտվում է, թաղվում են գործերի մեջ, որպեսզի դիմակայեն հարաբերություններում խնդիրներին:
Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22)
Կարիճները կա՛մ հրաժարվում են բացվել, կա՛մ մտահոգվում են այնպիսի բաների համար, որոնք կապ չունեն իրական խնդրի հետ: Կարիճը Կենդանակերպի ամենաուժեղ նշանն է, եւ երբ թաքուն դժգոհություն ունեն հարաբերություններում, չեն կարող երկար ժամանակ շարունակել դրանք: Նրանց էմոցիաներն արագորեն կարտահայտվեն:
Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21)
Նա պասիվ-ագրեսիվ է դառնում՝ զայրույթի բռնկմամբ, որն անհիմն է թվում: Նա պահպանում է անվրդով, դրական տրամադրությունը, բայց չի կարող երկար ժամանակ թաքնվել դրական դիմակի հետեւում: Հարաբերություններում Աղեղնավորի դժգոհությունը կնկատեք սարկազմով լի կատակների եւ հեգնական մեկնաբանությունների միջոցով:
Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20)
Նա փորձում է ամեն ինչ վերահսկել: Փորձում է հասկանալ խնդիրներն ու աշխատել դրանք լուծելու ուղղությամբ, եթե նույնիսկ հարաբերություններն անհնար է փրկել: Հարաբերությունները նրա կյանքն են դառնում: Այծեղջյուրին դուր չի գալիս անորոշությունն ու անտեղյակությունը: Եթե նա դժբախտ է, սկսում է ջանքեր գործադրել՝ իրավիճակը «շտկելու» համար:
Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18)
Նա մեծ երազանքներ ու նպատակներ է ունենում եւ հետեւում է դրանց: Նա այլ երկրներ է տեղափոխում, բիզնես է հիմնում: Երբ Ջրհոսները դժգոհ են հարաբերություններից, հակված են շատ բան իրենց վրա վերցնել: Հարաբերություններից դժգոհության ցուցանիշ է այն, որ նրանք լրացուցիչ գործ են ստանձնում հանուն ձեզ կամ պարզապես ասում են, որ պետք է «կենտրոնանան կարիերայի ուղղությամբ»:
Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20)
Նրանք պարզապես ուզում են «ազատ» լինել: Նրանք ցանկանում են փորձել այն ամենը, ինչ կարող է առաջարկել կյանքը, եւ հանկարծակի ամբողջ աշխարհը տեսնելու ցանկություն է առաջանում: Նրանք կարող են պնդել, որ սիրում են ձեզ, բայց եթե նրանց երեւակայությունը սկսում է առանց ձեզ կյանք կառուցել, նրանք ապերջանիկ են դառնում հարաբերություններում:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են