Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ կյանք ունեն

21:02, 15 հուլիսի

Խոյ

Խոյերի կյանքը բարդացնող հիմնական խնդիրը նրանց կտրուկ բնավորությունն է՝ամեն ինչ չափազանցնելու հակվածության ֆոնին: Նրանք կարող են աննշանխնդիրները տիեզերական մասշտաբի հասցնել: Հարազատներն ու մտերիմներնանմիջապես չեն շտապում Խոյերին օգնության, քանի որ բազմիցս բախվում են նրանցանկառավարելի ագրեսիային, որը սադիզմի է հասնում: Նրանք տանել չենկարողանում, երբիրենց հակաճառում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են: Սեփական ճակատագրի հետ «հարաբերությունները» հարթելու համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել, կառավարել սեփական էմոցիաներն ու արարքները, կարողանան զիջել եւ խնդիրները լուծել «սառը» գլխով:

Երկվորյակ

Երկվորյակները երջանկության ճանապարհին երկու լուրջ խոչընդոտ ունեն. անկայուն բնավորությունն ու ճակատագրական ամեն ինչի հանդեպ հակվածությունը: Նրանց տրամադրությունը տրամադրության եւ օրինաչափության սահմաններից դուրս է, այդ պատճառով ոչ բոլորն են ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով, որ կխաբվեն: Երկվորյակները դա չարությունից ելնելով չեն անում: Պարզապես ինչ-որ պահի փոխում են իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք խնդիրների արմատն իրենց մեջ չեն փնտրում: Նրանք ավելի մեծ հաջողությամբ մտածում են, որ տիեզերքն է այդպես որոշել: Երկվորյակներին հաջողության հարցում խնդիրներ են ունենում նաեւ եսակենտրոն բնավորության պատճառով: Նրանք կարծում են, որ աշխարհը միայն իրենց շուրջ պետք է պտտվի, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքը դրանից բարդանում է, դե ինչ, դա բացառապես նրանց խնդիրն է: Սակայն Խեցգետինները, ամեն դեպքում, պետք է սովորեն սեփական ձեռքը վերցնել իրենց կյանքը:

Խեցգետին

Խեցգետինների երջանկությանը խանգարում է զգուշավորությունն ու անգործ երազկոտության հանդեպ հակումը: Նրանք բազմաթիվ դրական կողմեր եւ հարուստ կենսափորձ ունեն, սակայն հաճախ այն օգտագործում են ոչ թե նորանոր բարձունքների հասնելու, այլ սեփական աշխարհում վտանգներից թաքնվելու համար: Իսկ ճակատագիրը փոխհատուցում է նրանց, ովքեր անվախ կերպով շարժվում են դեպի իրենց նպատակը եւ չեն վախենում ոչնչից: Խեցգետինները պետք է կարողանան ավելի վստահ ծրագրեր կազմել, ակտիվ գործել եւ առանց հետ նայելու առաջ ընթանալ:

Կշեռք

Կշեռքներն ամբողջ կյանքում պայքարում են ինչ-որ մեկը թվալու, ոչ թե լինելու գայթակղության դեմ: Նրանք չափազանց կախված են շրջապատի կարծիքից, այդ պատճառով ամեն ինչ անում են՝ գովասանքի, հավանության, հիացմունքի արժանանալու համար: Լինելով սպասելիքներն արդարացնելու մշտական պատրաստվածության վիճակում՝ Կշեռքները շատ էներգիա են ծախսում եւ չեն կարողանում իրականացնել սեփական գաղափարները: Նրանք կարող են միայն իրականացնել ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը: Կշեռքները դժվարությամբ են հաղթահարում սեփական բարդույթները: Երջանկության արժանանալու համար Կշեռքները պետք է հրաժարվեն բազմաթիվ տեսակետներից, սեփական կարծիքն ունենան եւ կարողանան օգտագործել այն կենսական նշանակության որոշումներ կայացնելու համար:

Կարիճ

Կարիճներն իրենք են կերտում իրենց ճակատագիրը: Սակայն դյուրին ճանապարհների երկրպագու չլինելով, նրանք հաճախ գիտակցաբար տհաճությունների են բախվում, քանի որ անկեղծորեն ենթադրում են, որ երջանկությունը դյուրին չի լինում: Կարիճները դիմակայում են դժբախտություններին եւ զարմանալիորեն հառնում են մոխրից: Սակայն դրանից կյանքը միայն ավելի է բարդանում: Կարիճները սովոր չեն ճկվել, եթե նույնիսկ դա ճակատագիրն է պահանջում. նրանց համառությունն անկոտրում է:

Ձկներ

Ձկների բոլոր դժբախտությունների պատճառը ծայրահեղություններն են: Նրանց մի մասը խոցելի է եւ մելամաղձոտ, մյուսները՝ հակառակը, նյարդային էներգետիկ բնավորություն ունի, մշտապես լարված վազքի պայմաններում է ապրում: Ճակատագրի փորձությունների դեմ մշտական պայքարը հաճախ նրանց հյուծում է ֆիզիկապես եւ բարոյապես: Նրանք ամբողջ ուժերը ծախսում են՝ ապացուցելու երջանկության իրենց իրավունքը, եւ հաճախ սեփական համոզմունքների գերին են դառնում, որ որքան շատ տան, այնքան շատ արժանի կլինեն երջանկության: Այդ պատճառով, եթե նոր խնդիրներ են ծագում, նրանք անկեղծորեն չեն հասկանում՝ ինչի համար:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել