«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ անվանում էին «Երկաթե լեդի»». պրոդյուսեր Անուշ Հովնանյանը՝ Անդրեի հետ գրանցած հաջողությունների եւ նրա՝ ընտրյալ ունենալու լուրերի մասին

12:25, 23 հուլիսի

2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսում սկիզբ առավ մի երեւույթ, որն անվանվեց «Անդրեամանիա»: Անդրեի մենահամերգների, տեսահոովակների, երգերի, հիթերի ու անձնականի մասին խոսում էին բոլորը, նրա հետ լուսանկարվել եւ նրանից ստորագրություն կորզել երազում՝ շատերը, սակայն քչերը գիտեին, որ այս բոլոր հաջողությունների ետեւում Անդրեի կողքին միշտ կանգնած է եղել պրոդյուսեր Անուշ Հովնանյանը: Իր խստության եւ պահանջկոտության համար արտաքինից նուրբ թվացող աղջիկը ժամանակին ստացավ «Երկաթե լեդի» մականունը: Անուշը խոստովանում է՝ միգուցե իր խիստ բնավորության պատճառով իրեն շատերը չէին սիրում, բայց իր իսկ խոսքով՝ մինչ օրս հարգում են իր կատարած աշխատանքը: Անուշն առ այսօր Անդրեի կողքին է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմել է կին պրոդյուսեր լինելու դժվարությունների, Անդրեի հետ իրականացրած երազանքների մասին: Զրուցի ընթացքում փորձեցինք նաեւ պարզել Անդրեի եւ խորհրդավոր գեղեցկուհու լուսանկարների գաղտնիքը:)

Անուշ, ինչպե՞ս սկսեցիք պրոդյուսինգով զբաղվել: Ե՞րբ էր դա:

Շատ երիտասարդ էի՝ 19 տարեկանում սկսեցի զբաղվել այս աշխատանքով, որը հետագայում դարձավ իմ սիրած գործը: Միշտ երազել եմ լինել հաջողակ պրոդյուսեր եւ շնորհակալ եմ Աստծուն, որ երազանքս դարձավ իրականություն: Ես ինձ համարում եմ Հայաստանում եւ Հայաստանի պայմաններում հաջողակ, որովհետեւ միակ իգական սեռի պրոդյուսերն էի այստեղ, մյուս բոլոր կոլեգաներս տղամարդիկ էին: Պատկերացրեք՝ ինչքան դժվար էր ստիպել մեծ աշխատանքային թիմին, կազմակերպիչներին, որոնք հինականում տղամարդիկ էին, լսել եւ կատարել բոլոր պահանջները եւ դրան զուգահեռ նաեւ հարգել քեզ: Ես կարողացա հասնել դրան, եւ բոլորը մեր ասպարեզում ինձ անվանում էին «Երկաթե լեդի»:)

Մինչ Անդրեի պրեդյուսինգով զբաղվելը, փաստորեն, փորձ չունեի՞ք այս ոլորտում

Արվեստի ասպարեզում դեռ մանկուց էի… շատ էի սիրում երաժշտությունը, պարը եւ այն ամենը, ինչը կապված էր արվեստի հետ: Կազմակերպչական փորձեր ունեցել եմ, բայց ավելի լրջորեն այդ քայլերն արեցի մեր դժվար ոլորտում՝ հենց իմ արտիստի՝ Անդրեի հետ:Առաջարկը ստացել եմ Անդրեի կողմից զբաղվել նրա համերգներով, տեսահոլովակների, երգերի, ձայնասկավառակների արտադրությամբ եւ մնացած կազմակերպչական հարցերով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ուրախ եմ, որ մեզ մոտ ստացվել է եւ թե հայ հանդիսատեսը, թե մեր ասպարեզում աշխատող մարդիկ տեսան մեր ահռելի աշխատանքը: Այդ տարիներին ամեն ինչ շատ տարբեր էր՝ մեր երազանքները շատ մեծ էին, եւ կարող եմ ասել, որ մենք հասանք մեր բոլոր երազանքնոերին եւ դեռ հասնում ենք…

Պարտավորեցնո՞ղ չէ արտիստի պրոդյուսեր լինելը:

Իհարկե, շատ պարտավորեցնող է կրել պատասխանատվություն  արտիստի համար, բայց հենց այդ տարիներին, երբ ես սկսեցի զբաղվել Անդրեի պրոդյուսինգով, մենք մեծ վերելք ապրեցինք: Չեմ ցանկանում, որ մեծամտություն հնչի, բայց այդ տարիներին, երբ կազմակերպում էինք Անդրեի համերգները, տոմսերը 1-2 օրում սպառվում էին եւ հանդիսատեսը նոր համերգ էր պահանջում: Դա իսկական իրարանցում էր առաջացնում նաեւ մեդիայում, քանի որ դա ռեկորդային ցուցանիշ էր, մենք 1 տարվա մեջ ունենում էինք 1-4 մենահամերգ: Օպերայի համերգի տոմսերը սպառվեցին ընդամենը 1 օրում, եւ ես կազմակերպեցի երկրորդ մենահամերգը, որի տոմսերը եւս մեկ օրվա ընթացքում սպառվեցին, իսկ մարզահամերգային համալիրի համերգի 8500 տոմսերը՝ 7 օրում: Նույն հաջողությունները գրանցում էինք նաեւ եվրոպական երկրներում, սակայն ես մեր մեծագույն համերգային հաջողությունն եմ համարում Վազգեն Սարգսյան մարզադաշտում կայացած մենահամերգը, որի 20 000 տոմսերը սպառվեցին ընդամենը 12 օրում: Կարծում եմ՝ դա մեր ճիշտ աշխատանքի արդյունքն էր… Այդ ընթացքում շատ ուրիշ արտիստներից էի ստանում համագործակցության առաջարկներ:

Աշխատելու ընթացքում վերապատրաստման դասընթացներ ունեցե՞լ եք, թե՞ ամեն ինչ հենց գործի բնույթով եք յուրացրել:

Շատ եմ կարդացել եւ հետեւել արտերկրում գործող ամենահաջողակ պրոդյուսերների ճանապարհին, շատ բան եմ սովորել նրանցից, բայց 2006 թ-ին, երբ Անդրեն ընտրվեց՝ որպես «Եվրատեսիլ»-ում առաջին հայ ներկայացուցիչ, դա նոր աշխարհ դարձավ թե Անդրեի, թե ինձ համար: Շատ մեծ պատասխանատվություն է, երբ Եվրոպայի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթում ներկայացված է քո արտիստը: Այդ ժամանակ նոր դռներ բացվեցին մեզ համար, եւ կարելի է ասել՝ դեռ այդ պտուղները քաղում ենք: Մեր երգը սիրվեց, մինչ այսօր տարբեր երկրներից նամակներ ենք ստանում: 38 երկրների մեջ մեր 8-րդ հորիզոնակը հաջորդ տարի մեր երկրի համար ուղեգիր դարձավ միանգամից դեպի մրցույթի եզրափակիչ փուլ: Հիշում եմ՝ ինչպես էին հայերը մեզ ողջունում, Հայաստանում դա տոն էր, անմոռանալի է…

2000-ականներին իսկական երաժշտական բում առաջացրեցիք շոու-բիզնեսում: Անդրեն ամենապահանջված ու միեւնույն ժամանակ ամենաանհասանելի երգիչը դարձավ: Ինչպե՞ս կարողացաք հասնել նման հաջողության:

Ես եւ Անդրեն հավատում էինք մեր երազանքին եւ չէինք դադարում օր ու գիշեր աշխատել: Կարծում եմ՝ հաջողության գրավականն այն է, որ իսկապես սիրում ես քո գործը: Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ իմ արտիստը եղել է Հայաստանի համար առաջին երգիչը: Մեր աշխատանքի ամենամեծ մրցանակը տվեց մեր հանդիսատեսը՝ իր ջերմությամբ եւ սիրով: Բացի այդ՝ նաեւ շատ մրցանակներ ստացանք բոլոր հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ թե Հայաստանում, թե արտերկրում: Կրկնակի երջանկություն է, երբ քեզ գնահատված ես զգում:

Ինչպես արդեն նշեցիք՝ որպես կին պրոդյուսեր սկզբնական շրջանում դժվարություններ ունեցել եք: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Դժվարություններ միշտ եղել են ու կան, բայց ես միշտ հաղթահարել եմ դրանք՝ իմ աշխատանքին անմոռաց նվիրվածությամբ: Այդ դժվարություններն ինձ ուժեղացրել են եւ դարձրել այն, ինչ կամ այսօր: Ուժեղ բնավորություն ձեռք են բերում միայն պայքարելու ընթացքում:

Անուշ, որքան հանգիստ եւ զուսպ եք կյանքում, նույնքան վճռական եւ խիստ՝ գործում

Ինչպես արդեն նշեցի՝ այս ասպարեզում կնոջ համար շատ դժվար է, բայց ես իմ հավասարակշռության շնորհիվ կարողանում եմ սառը դատել եւ ճիշտ գնահատել իրավիճակը եւ կայացնել ճիշտ որոշում: Աշխատանքի մեջ, իսկապես, շատ խիստ ու պահանջկոտ եմ, միգուցե, շատերն այդ պատճառով չեն սիրում ինձ, բայց փոխարենը միշտ հարգել ու հարգում են՝ տեսնելով իմ կատարած աշխատանքը: Ես կարող եմ ասել, որ մենք հայկական շոու-բիզնեսի հիմնաքարերից մեկն ենք, շատերն են փորձել եւ փորձում կրկնել մեր հաջողությունը, միգուցե, ստացվում է, ինչի համար ես շատ ուրախ եմ, բայց այդ ամենը մենք վաղուց արել էինք ու առաջինն էինք:)

Այժմ պրոդյուսերական նոր գաղափարնե՞ր կան:

Այժմ ավելի մեծ նպատակներ ունեմ, ավելի մեծ նախագծեր կան, որոնք շուտով հանրությանը կներկայացնեմ: Չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց թեժ է լինելու:

Գիտեմ, որ վերջերս նաեւ Ձեզ փորձել եք՝ որպես ռեժիսոր՝ նկարահանելով Անդրեի եւ Նինի Շերմադինիի «Ծաղիկների աշխարհում» տեսահոլովակը: Խոսենք նաեւ այդ գործունեության մասին:

Բավականին հետաքրքիր էր փորձել ուժերս նաեւ այդ ոլորտում: Միգուցե, ժամանակ առ ժմանակ փորձեմ իմ մեջ բացահայտել ռեժիսորական ունակություններս: Տարօրինակ էր այն, որ  որպես պրոդյուսեր՝ սովորության համաձայն զբաղվում էի նկարահանման ողջ կազմակերպչական աշխատանքով ու դրան զուգահեռ նաեւ ռեժիսորություն անում: Ուրախ եմ, որ այս աշխատանքը եւս սիրվեց: Այն նկարահանել ենք Վրաստանում՝ սիրո քաղաք Սիղնաղիում: Ողջ նկարահանող խումբն օտարազգի էին եւ այդ նկարահանումների ժամանակ 3 տարբեր լեզուներով էի բացատրում՝ ինչ եմ պատկերացնում եւ ինչ էր ինձ պետք:) Բայց դժվարությունները հաղթահարվում են ժպիտով:

Ժամանակին երգում էիք, հետո դարձաք պրոդյոըսեր, այժմ նաեւ` ռեժիսոր. երբեւէ կրկին երգելու եւ շոու-բիզնեսում լինելու ցանկություն չե՞ք ունեցել: Թե՞ նախընտրում եք մնալ տեսախցիկների հակառակ կողմում

Այո, ժամանակին երգել եմ եւ սիրում եմ այն ամենը, ինչը կապված  երգի հետ, բայց ես նախընտրում եմ զբաղվել իմ սիրած գործով ու կարծում եմ՝ ինձ մոտ պրոդյուսինգն ավելի լավ է ստացվում:

Անուշ, գիտեմ, որ Անդրեն այս հարցում նախընտրում է ոչ մի մեկնաբանություն չտալ, այնուամենայնիվ զրուցել  Ձեզ հետ եւ այս հարցը չտալ չեմ կարող:) Որպես պրոդյուսեր՝ կբացահայտե՞ք, թե ով է Անդրեի Instagram-ում քննարկումների մեծ ալիք բարձրացրած խորհրդավոր աղջիկը:

Գիտե՞ք, Անդրեի անձնականը բացահայտելու իրավունք չունեմ, նույնիսկ, ես:) Հենց դրանով է յուրաքանչյուր մարդու անձնականը համարվում իր սեփականությունը: Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, Անդրեն ինքը կբացահայտի, թե ով է իր կողքի աղջիկը: Միայն կասեմ, որ ի սրտե ուրախանում եմ նրա թե անձնասկան, թե ստեղծագործական բոլոր հաջողություններով եւ միշտ լինելու եմ նրա կողքին:)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել