Այ քեզ հիմարություն։ Էլ ի՞նչ պատճառներ կարող են լինել։ Ինչպես իմ հանգուցյալ տատիկն էր ասում․ «Ստալինի գլուխն եք կորցրել, սոցիալական պարազիտներ»։ Այ եթե երգչուհի Դեմի Լովատոն հիմա Սիբիրում մի տեղ հավերժ սառնամանիքին հող փորեր, ապա 30 աստիճան սառնամանիքին, այն էլ ամռանը, հերոինի մասին չէր էլ մտածի։ Այ հետաքրքիր է, դառնում են աստղեր ու հանկարծ նրանց մոտ այսպես ասած խնդիրներ են հայտնվում, մեկին բոյֆրենդն է լքել, մյուսին՝ ընկերուհին, մեկը հիշել է, որ երբ փոքր էր՝ մայրիկն իր համար փքաբլիթ չէր գնել, ինչի հետեւանքով ՝ սթրես ու կյանքի դրամա, իսկ ինչ-որ մեկն էլ գետտոյում է մեծացել։ Եթե այդպես մտածենք, ապա գրողը տանի՝ մենք Հայաստանում ենք ապրում, մի երկրում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, մենք հիմա ի՞նչ անենք՝ գնանք ինքնասպան լինե՞նք։ Այս ինչ իդեալներ ունեն երիտասարդները։
Կարճ ասած՝ վերադառնանք այս երգչուհուն։ Դեմի Լովատոն հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հոսպիտալ, ու հիմա նրա վիճակը կայուն է։
TMZ-ը գրում է (առանց այդ պորտալի NEWS.am STYLE–ի կյանքը կյանք չէ), որ Դեմին հազիվ է ուշքի եկել հերոինի չափաբաժնի չարաշահումից հետո։
Ի դեպ, Լովատոն երկար տարիներ պայքարել է թմրանյութերի չարաշահման դեմ։
Ուշագրավ է, որ հայտնի երգչուհին հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ, եւ հերքում է հերոինի գործածման փաստը։ Երգչուհու տանը թմրանյութեր չեն հայտնաբերվել, ինչը ոստիկաններին իրավունք է տալիս մտածել, որ երգչուհուն դիլեր էր այցելել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ