Գարիկ Մարտիրոսյանի կինը շարունակում է իր ակտիվ գործունեությունն Instagram-ում։ Մինչ Գարիկն ակտիվ գովազդում է սեպտեմբերին Երեւանում կայանալիք Comedy Club փառատոնը՝ Ժաննան հրապարակում է լուսանկարներ՝ Լատվիայից։ Ինչպես երեկ պարզ դարձավ նրա նոր լուսանկարներից՝ հայ շոումենի կինը Ռիգայում է։
«Երեկ որոշել էի փորձել Ռիգայի բալզամը։ Ու հիմա մտածում եմ՝ իսկ ո՞ր ծովի ափին եմ ես կանգնած»,- մակագրել է նոր լուսանկարը Ժաննան։
Եվ այսպես, հայտնի է, որ Հայաստանում է անցնելու Comedy Club–ի փառատոնը։
Սեպտեմբերի 15-ին ու 16-ին քաղաքի 2800-ամյակի տոնակատարությունների ժամանակ Երեւանը վեր է ածվելու հումորի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանելու Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը։
Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում նորից տեղեկացրել է․
«2018-ին իմ հարազատ Երևանը նշում է իր 2800-ամյա հոբելյանը։ Սա անհավանական քաղաք է՝ բաց սրտով ու հարուստ պատմությամբ, ու մենք ուրախ ենք դառնալ քաղաքի մեծ տոնի մի մասը։ Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը մենք առաջին անգամ ենք ТНТ-ի համար նոր թողարկումները Հայաստանում նկարահանելու։ Ավանդույթի համաձայն՝ հյուրերի շարքում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ պարտադիր եկեք։ Մինչ հանդիպում Երևանում»,- գրել է հայ շոումենը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն